Կախարդական օր

Մեր կյանքում կա մի կախարդական օր, որը կոչվում է Ամանոր։ Ես ինչո՞ւ չասացի մարդու ծննդյան օրը, որովհետև այդ ծննդյան օրը ուրախանում են քո բարեկամները, բայց Ամանորին ուրախանում են բոլորը։ Ամանորին կատարվում են շատ հրաշքներ։ Ամանորը հրաշալի ժամանակ է ուրախանալու համար,հաց ուտելու համար,տունը զարդարելու համար,տան մարդկանց ջերմություն հաղորդելու համար։Ես սիրում եմ Ամանորը նրա համար, որ վերջապես դնելու եմ տոնածառ և զարդարելու։ Սիրե՛ք Ամանորը․․․

Նյութի հեղինակ՝ Հայկ Փիլիպոսյան

Երբ երկինք եմ նայում

Երկինք… միակ տեսարանն է, որին կարող եմ անվերջ նայել, որովհետև երկնքում կարող ես գտնել ամեն ինչ։ Օրինակ` պարզ երկնքում կարող ես գտնել խաղաղություն և հանգստություն, երանի թե միշտ պարզ երկնքի նման լիներ մեր կյանքը։ Իսկ ամպոտ երկնքում թուխ ամպերին նայելով` տխրում ես, բայց այն նույնպես շատ հետաքրքիր է, հատկապես երբ կայծակ է լինում, ու անձրև գալիս… Իսկ գիշերային աստղաշատ երկնքում կարող ես գտնել աստղերի նման անվերջ մտքեր։

Երկինքը արտացոլում է երկիրը և բնության մեջ տեղի ունեցող երևույթներով իր մտքերն է մեզ փոխանցում։

Նյութի հեղինակ՝ Նարե Խաչատրյան

Եթե կախարդական փայտիկ ունենայի

Եթե ես կախարդական փայտիկ ունենայի և տարիքով ավելի փոքր լինեի,իհարկե կցանկանայի ունենալ շատ խաղալիքներ, համեղ կոնֆետներ․․․

Սակայն այժմ 11 տարեկան եմ և ավելի հասուն եմ մտածում: Իմ փայտիկով աշխարհին կբեեի խաղաղություն: Որ շուրջբոլորը տիրեր խաղաղություն, չմահանային անմեղ մարդիկ: Հաջորդ հրաշքը կլիներ այն, որ կկառուցեի մի մեծ տուն, որտեղ կապրեին իմ քաղաքի բոլոր անտուն շները:Ես ինքս պահում եմ շուն և շատ եմ տխրում, երբ տեսնում եմ նրանց փողոցում՝ հատկապես ձմռանը: Իմ փայտիկով կբուժեի անբուժելի հիվանդ երեխաներին:Կրթությունը բոլոր ոլորտներում կդարձնեի անվճար:Կօգնեի բոլոր ծեր տատիկ-պապիկներին և այնպես կանեի, որ իմ փայտիկը բարձրացներ նրանց թոշակները, որպեսզի ապրեին ավելի բարեկցիկ կյանքով: Continue reading »

Թարս երկիրը

Մի օր քայլելիս մի պատ տեսա, որի վրա գրված էր․ «Գնա՛ դեպի աջ»: Մի քիչ մտածելուց հետո այդպես էլ արեցի: Դեպի աջ գնալուց հետո մի սպիտակ դուռ նկատեցի, որի վրա գրվածք կար․ «Եթե ուզում ես անցկացնել օրդ ոչ ինչպես միշտ, մտի՛ր այստեղ»: Ես գործեր չունեի, չէի շտապում և որոշեցի օրս անցկացնել այդ դռան ետևում:

Դուռը բացելով՝ հայտնվեցի մի տարօրինակ աշխարհում՝ Թարս աշխարհում: Այդտեղ ամեն ինչ թարս էր, մարդիկ նստում էին սեղաններին, աթոռների փոխարեն, մեծ կենդանիները մարդկանց վզկապով դուրս էին բերում վազելու, իսկ ցերեկը Լուսինն է երկնքում, գիշերը՝ Արևը: Continue reading »

Ինչ լավ է, որ մենակ չես

Իմ կարծիքով ամենաթանկ նվերը ընտանիքն է և ընկերները։ Ընկերների հետ դու կարող ես ճամփորդել, խաղալ բակում, դպրոցում սովորել, իսկ ընտանիքի հետ դու կարող ես տարբեր ընտանեկան, տրամաբանական խաղեր խաղալ, մայրիկի և տատիկի հետ համեղ թխվածքաբլիթ պատրաստել։ Օրինակ՝ ես իմ ընկերների հետ շատ եմ ճամփորդել․գնացել ենք տարբեր գյուղեր, լեռներ ենք բարձրացել։Ես նաև իմ մայրիկի հետ եմ ճամփորդում․ նա շատ է սիրում ճամփորդել։ Մենք դպրոցում դասերից հետո գնում ենք բակ խաղալու, իսկ խաղալուց հետո գնում ենք կարճօրյա տնայինները կատարելու։
Ծնողների հետ նաև կարող ես գնալ գնումների և գնել շատ-շատ գեղեցիկ հագուստ և համեղ ուտելիք։

Նյութի հեղինակ՝ Նատալի Ավագյան

Եթե բոլորը մտածեին այդ մասին․․․

Եթե բոլորը մտածեին բարության մասին, բոլոր մարդիկ կլինեին բարի։Մարդիկ մտածում են փողի, ավտոմեքենաների և այլնի մասին։Եթե բոլորը մտածեին հայրենասիրության մասին, մեր հայրենիքը կլիներ ավելի ամուր ու պինդ։ Մարդիկ մտածում են միայն իրենց շահերի մասին։ Ոչ ոք չի խոսում հայրենասիրության մասին և,եթե խոսում են, խոսացողը հայրենասեր չէ։ Եթե բոլորը մտածեին խաղաղության մասին, մեր երկիրը կլիներ խաղաղ, ոչ թե պատերազմական։ Բոլորը ցանկանում են դառնալ բարձր պաշտոնի մարդ։ Նրանք խոսում են միայն աթոռի մասին․․․

Նյութի հեղինակ՝ Հայկ Փիլիպոսյան

Փնտրում եմ․․․

Ինձ թվում է՝ մարդիկ ամենաշատը փնտրում են։ Նրանք փնտրում են մեքենա, տուն, գումար։ Այս կյանքն, իմ կարծիքով, փնտրոցի է, մենք ամեն ինչ փնտրում ենք, բայց երբեմն չենք գտնում։Կյանքը լավ բան է, բայց պետք է լինել պրոֆեսիոնալ փնտրող, որպեսզի գոյատևես երկա՜ր ժամանակ։ Ինձ թվում է՝ ամենատհաճ բանն այն է, որ քո իրը կորում է, բայց դու չես կարողանում գտնել։Կյանքը փնտրոցի է, եթե չկարողանաս գտնել, կսայթաքես․․․

Նյութի հեղինակ՝ Հայկ Փիլիպոսյան

Ինչ կլինի, եթե․․․

Ինչ կլինի, եթե բոլոր աշխարհի դպրոցները ունենային ոչ թե երեք, երկու հարկ այլ տասնհինգ հարկ։ Ինձ թվում է, որ բոլոր երեխաները  դպրոցում կկորեին։ Իմ կարծիքով,  եթե մարդիկ շատ չարչարվեն շատ տարիներ, նրանք կարող էին շինել այդպիսի դպրոց։ Եվ այդ դպրոցում պետք է լինի վելերակ, որովհետև երեխաները չեն հասցնի այդքան բարձրանալ և իջնել։ Եվ անպայման վերելակը պետք է լինի ոչ թե մեկ հատ, այլ չորս կամ հինգ հատ, որպեսզի բոլորը տեղավորվեն։

Նյութի հեղիանակ՝ Մարի Մուղդուսյան

Իմ ամառը․․․

Ամառվա ամիսներն, ինչպես և նախորդ տարիներն, անցան մի ակնթարթում՝ ճապոնական գնացքի արագությամբ։ Սովորաբար ասում են, եթե ժամանակն արագ է անցնում, ուրեմն այն հետաքրքիր և արդյունավետ է եղել, հետևաբար պետք է ուրախ լինել։

Այս տարի Վարդավառի տոնն անցկացրի Գառնիում՝ ընտանիքիս և հարազատներիս հետ։ Գառնիում էի երկրորդ անգամ, բայց այս այցս նոր բացահայտում էր ինձ համար, քանի որ մինչ այդ չէի տեսել Քարերի սիմֆոնիան։ Տարածքի մթնոլորտն աննկարագրելի էր, տեսարանը՝ անսահման գեղեցիկ։ Նայում էի այդ հրաշքին ու զարմանում, թե ինչպես է բնությունն այն կերտել՝ առանց մարդու միջամտության։ Այնտեղ շատ զբոսաշրջիկներ կային, և ինձ ոգևորեց այն փաստը, թե ինչպես էին հիացած խոսում Հայաստանի բնության մասին։

Այս տարի շատ ժամանակ հատկացրի քաղաքում զբոսնելուն և ավելի լավ ճանաչեցի Երևանն՝ իր բոլոր սիրուն կողմերով, հասկացա, թե ինչքան շատ եմ սիրում Մետրոյի կայարանները։ Ֆիլմացանկումս նոր ֆիլմեր ավելացրի, նոր լուսանկարներ արեցի։

Շնորհակալ եմ, ամա՛ռ ջան, մինչ հաջորդ հանդիպում։

Նյութի հեղինակ՝ Նարե Խաչատրյան

Ի՜նչ լավ կլիներ, եթե․․․

Ինչ լավ կլիներ,եթե մարդիկ լինեին բարի։Ի՜նչ լավ կլիներ, եթե մարդիկ չաղտոտեին մեր Երևանը։Մեր Երևանը մեր հետ միշտ եղել է բարի։Ի՜նչ լավ կլիներ, եթե մարդիկ սիրեին մեր երկիրը մեր մայրաքաղաքը չգցեին ծխախոտի մնացորդները։Ի՜նչ լավ կլիներ, եթե բոլոր մարդիկ իրենց գործով զբաղվեին,ոչ թե զբաղվեին քաղաքականությունով։Ի՜նչ լավ կլիներ, եթե այն մարդը ով խոսում է հայրենասիրությունից, չգցեին իրենց մեքենայի միջին թղթեր և այլն։Դու կարող ես խոսել քո հայրենիքի մասին առանց,հայհոյելու,առանց քաղաքականությունից խոսելու,առանց աղտոտելու։Բոլորդ սիրեք ձեր հայրենիքը։

Նյութի հեղինակ՝ Հայկ Փիլիպոսյան