Բնության գույները

Բնությունը կարծես մի ներկապնակ լինի: Ներկապնակի վրա կան բոլոր գույներն ու տրամադրությունները: Ամեն  գույն իր յուրահատկությունն ունի: Յուրաքանչյուր գույն ներկում է բնությունն այնպես, որ մարդ ուղղակի հիացմունքից հարց է տալիս ինքն իրեն, թե ով է այս կտավի հեղինակը և վրձնողը: Բնությունը սիրում է խառնել ներկապնակի գույները և ստանալ նոր մի բան: Երբ բնությունն սկսեց վրձնել ամեն բան, վրձնեց նաև ինձ: Թույլ տվեց,որ զգամ բոլոր գույների տրամադրությունը: Զգամ տաք երանգը, նաև` սառը: Այնպես արեց, որ չմոռանամ ոչ մի երանգ և գույն: Ներկապնակի գույները կարծես մարդիկ լինեն` իրենց տրամադրություններով: Մարդիկ նույնպես սիրում են խառնել ներկապնակի գույները և ստանալ մեկ ուրիշը: Մարդկանց բնավորության մեջ կան ներկապնակի բոլոր գույները: Continue reading »

Իմ երազանքների քաղաքը

Երևի թե բոլորն ունեն իրենց երազանքների քաղաքը: Ես նույնպես ունեմ, բայց իմ երազանքների քաղաքը փոքր-ինչ տարօրինակ է: Իմ երազանքների քաղաքում քաղաքապետը ես եմ, գումար կոչեցյալը չկա, իմ քաղաքում աղջիկ, թե տղա սիրում են ֆուտբոլ: Իմ քաղաքը պետք է լինի ամենասիրելի քաղաքը բոլորի համար: Հանցագործություններ չպետք է լինեն և չեն էլ լինի, որովհետև բոլորն ունենալու են լավ աշխատանք` բարձր վարձատրությամբ: Այստեղ նախանձ մարդիկ տեղ չունեն, ինչպես նաև տեղ չունեն այն մարդիկ, ովքեր բոլորին վատն են ցանկանում: Իմ քաղաքում չկան անորակ ապրանքներ, որոնք վաճառվում են խանութներում. այստեղ ամեն ինչ համեղ է և որակյալ: Իմ քաղաքում կան միայն էլեկտրական մեքենաներ, որ քաղաքի օդը չաղտոտվի: Continue reading »

Կար-չկար, մի վիրուսիկ կար…

Աշխարհը ողողված էր մի չար ու դաժան վիրուսով: Բոլորը տխուր էին, մոլորված ու վախեցած: Ապրում էին մեկուսացած, առանց ժպիտների, գրկախառնության ու ջերմության: Քաղաքները գունատվել էին, դատարկվել, այլևս ոչ ոք չէր շտապում դպրոց, պարտեզ ու աշխատանքի, այգիներում ոչ ոք չէր վազվզում, խաղում կամ ուղղակի նստած գիրք կարդում: Կյանքը տխուր էր դարձել:

Կար-չկար, մի վիրուսիկ կար… Նա նույնպես վախեցած էր չար վիրուսից ու թաքնված էր լիմոններով լի արկղի մեջ: Նա չգիտեր, որ կարող է օգնել ու փրկել աշխարհը: Վիրուսիկը շատ էր սիրում մարդկանց, ժպիտներ ու երեխաների ծիծաղը: Նա այլևս չէր կարողանում մնալ փակի տակ: Ու մի օր, հավաքելով իր բոլոր ուժերը, համարձակությամբ լցվեց ու դուրս պրծավ արկղից ու սկսեց տարածել թթվաշ իր անուշ բույրը: Վիրուսիկը զգաց ազատությունն ու ավելի ոգևորված սկսեց արձակել իր բույրը՝ տարածվելով փողոցներով, այգիներով, դաշտ ու անտառներով, քաղաքից քաղաք, աշխարհից աշխարհ: Այն հասավ մարդկանց քթերին, ու, ի՜նչ ուրախություն, մարդիկ սկսեցին ժպտալ, լավ ու երջանիկ զգալ իրենց:

Նյութի հեղինակ` Միհրան Կարսեցյան

Ինչի համար են կենդանիները

Բոլորս էլ կյանքում մտածած կլինենք, թե ինչի համար են  որոշ բաներ, օրինակ՝ տները, ծառերը, անձրևը և այլն: Իսկ ինչի՞ համար են մարդուն պետք կենդանիները: Հետաքրքիր հարց է, չե՞ք մտածել: Եթե կենդանիները չլինեին, շատ բաներ չէին լինի. մարդիկ շա՜տ կձանձրանային, քանի որ այս հրաշալի արարածներն ամենուր են և չեն թողնի, որ մարդիկ տխրեն: Առանց կենդանիների չէին գրվի գեղեցիկ բանաստեղծություններ, առակներ և հեքիաթներ: Նրանք նույնիսկ մարդկանց են շատ բաներ սովորեցրել, և մարդիկ, կենդանիներին նայելով, նոր բաներ են սովորել և սովորում, և նրանց նմանվելու համար շատ տարբեր հնարանքներ են պատրաստում, որոնք, առանց նրանց, ուղղակի գոյություն չէին ունենա, օրինակ՝ թռչուններին նայելով` մարդը հասկացավ, որ հնարավորություն ունի ճախրել կապույտ երկնքում, ընձառյուծներին նայելով` հասկացավ, որ կարող է շատ արագ տեղաշարժվել, իսկ առյուծներին նայելով` հասկացավ, որ կարող է այդպես հզոր լինել: Նույնիսկ մարդն է կենդանի, սակայն չի հավասարվում  կենդանիներին, և եթե կենդանիները չլինեին, մարդն էլ չէր լինի: Մի խոսքով, կենդանիները շատ մեծ դեր են խաղում մարդու կյանքում, և, առանց նրանց, մեր կյանքը բոլորովին այլ կլիներ:

Continue reading »

Եկե՛ք հասկանանք

Նպատակներս մեծ են, երազանքներս` շատ։ Երազա՞նք… Երազել բոլորը կարող են, բայց ոչ միշտ է երազանքը կատարվում։ Կյանքում երազելը դեռևս շատ քիչ է երազանքներն իրականացնելու համար։ Ես Մանանն եմ, ունեմ շատ երազանքներ, բայց չեմ բարձրաձայնում երազանքներս։ Նպատակներ և ցանկություններ նույնպես ունեմ։  Ցանկություններից մեկն այս տարվա տարեդարձս ընկերներիս հետ նշելն է։ Հա,  ի դեպ, տասներկու  օրից իմ ծննդյան տարեդարձն է։ 2020 թիվ:
Կարանտին։ Ահա՜, ցանկություններս կմնան մյուս տարվա համար, թեպետ կարանտինից հետո կնշեմ ընկերներիս հետ, բայց մայիսի տասնմեկն իմ օրն է։ Ծնվել եմ 2007 թվականի մայիսի տասնմեկին։ Ինքս շատ տխրեցի, երբ իմացա՝ տարեդարձս չի լինելու այնպես, ինչպես կուզենայի լիներ։ Տարեդարձս կնշեմ ընտանիքիս հետ, վստահ եմ` շատ լավ և հիշարժան ծնունդ կունենամ։ Continue reading »

Երջանկության իմ բանաձևը

Բոլորս գիտենք, որ ամեն մարդ իր պատկերացումն ունի երջանկության մասին. ամեն ինչ կախված է մարդու ներաշխարհից։ Դա նույնն է, ինչ տեղեկություն ստանալը և այն ընկալելը։ Կապ չունի, թե ինչ տեղեկություն ես դու ստանում՝ լա՞վ, թե՞ վատ, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես դու այն ընդունեցիր։

Պատկերացրե՛ք, որ  խոհանոցում եք և խոհարար եք։ Խոհանոցը Ձեր կյանքն է, և Ձեզ տրված է մեկ նպատակ՝ պատրաստել «երջանկություն» անվամբ մի ուտեստ։ Այս ուտեստը բաղադրատոմս չունի և Դուք` ինքներդ, պետք է այն գտնեք։

Մարդիկ տարբեր են և տարբեր բաների միջով են անցել և անցնում. այդպես էլ ձևավորվում է նրանց աշխարհայացքը։ Ինչքան էլ մարդիկ տարբեր լինեն, ես կասեմ մի բան՝ սիրե՛ք մարդկանց, ներողամի՛տ եղեք։ Շատ մարդիկ չեն հարգում ուրիշների արժեքները, նպատակները կամ երջանկության մասին պատկերացումները։ Ես մարդկանց դրա համար չեմ մեղադրում։ Ինձ համար կարևոր է, որ մարդը պարզապես իր երջանկությունն ուրիշի երջանկության վրա չկառուցի։ Ինձ համար կարևոր է, որ մարդիկ, ինչքան էլ տարբեր լինեն, կարողանան իրար հետ համերաշխ ապրել։ Continue reading »

Դեռահասության մասին

Շատ մարդիկ հորինում են մի աշխարհ, որտեղ ապրում են, երջանկանում, իսկ երբ ետ են դառնում իսկական աշխարհ, կոտրվում են, ջարդվում և ընկնում: Դու ապրում ես այս աշխարհում, բայց, միևնույն ժամանակ, չես հասկանում, թե ինչու ես ապրում: Դու ինչ-որ առաքելությո՞ւն ունես, թե՞ պետք է ինչ-որ մեկին օգնես, չես հասկանում:

Մենք միշտ ուրիշների մեջ ենք մեղավոր փնտրում, մինչդեռ ամբողջ տիեզերքը մեր մեջ է: Սիրահարվում ենք մի հորինված մարդ-կերպարի, որը գոյություն չունի: Դա սեր ենք անվանում, որովհետև անելու բան էլ չունենք: Դու իսկապես մտածում ես, որ էլ չես կարող առաջ գնալ, ապա ինչո՞ւ ես դեռ գնում: Որտեղի՞ց վերցրիր այդ հպարտությունն ու ուժը: Դու մտածում ես, որ  թույլ ես, բայց  ամեն առավոտ արթնանում ես և փորձում դուրս գալ անտանելի վիճակից: Բայց դրանք առաջընթացի մի մասն են. վատ օրերն էլ են առաջընթացի մի մասը: Հիմա դու այն տարիքում ես, որ ամեն ինչ շատ լուրջ ես ընդունում` սրտիդ մոտ,  բոլորը քեզնից պահանջում են ընտրություն կատարել, մինչդեռ քեզ ուրիշ հարցեր են տանջում: Continue reading »

Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը

Շատ գեղեցկություններ կան աշխարհում, մեր շուրջը, որոնք մենք չենք նկատում, նայում ենք, բայց չենք տեսնում: Այդ ամենը մեզ համար սովորական է, բայց եթե ուշադիր նայենք, մի նոր աշխարհ կբացենք մեզ համար, որտեղ ամեն ինչ աննկարագրելի գեղեցիկ է:
Շատ հաճախ միայն արտաքինն ենք տեսնում, այն, ինչ դրսից է երևում: Արտաքինին ենք սիրահարվում, բայց երբ խոսում ենք, շփվում, ճանաչում ենք այդ մարդուն, մի տեսակ հիասթափվում ենք:  Իսկ երբ հոգուն ենք սիրահարվում, արտաքինն այլևս կարևոր չի լինում, որովհետև երբ սիրահարվում ես, երբ անկեղծ սիրում ես, փակվում են աչքերդ, դադարում ես աչքերով տեսնել, դրա փոխարեն տեսնում ես սրտով, սիրտդ է խոսում, ուղղություն ցույց տալիս, շուրջդ ամեն ինչ գեղեցիկ է երևում, բարի, գունավոր, ու սկսում ես նկատել ամեն  մանրուք, որոնց վրա նախկինում երբեք ուշադրություն չես դարձրել: Continue reading »

Թռչող ժամանակը…

Ժամանակը սուղ է: Կյանքը կարծես մի վայրկյանում  անցնում-գնում է: Մենք  չենք հասկանում` որքան քիչ ժամանակ ունենք կյանքը վայելելու համար: Ամեն թռչող վայրկյան պիտի խնայենք ու պիտի վայելենք այնպես, ինչպես կանցկացնեինք մեր կյանքի ամենավերջին օրը, ամենավերջին վայրկյանը, ժամը ու րոպեն: Փորձի՛ր կյանքի ամեն փուլում գերազանցել քո կարողությունները, իմացի՛ր թռչել, սավառնել ու երազել, անհնարինը դարձնել հնարավոր: Փորձի՛ր կյանքում լողալ ամենախորը օվկիանոսում, փորձի՛ր հասնել ամենաբարձր կետին, բայց միշտ զգուշավո՛ր եղիր, որ չընկնես կամ խորտակվես: Continue reading »

Աշխարհն ուրիշ է…

Ինչ վատ է, երբ մարդիկ չեն գնահատում իրար, հոգ չեն տանում միմյանց մասին, չեն սիրում աշխարհը: Ախր ո՞նց կարելի է չսիրել այս աշխարհը: Ուղղակի մենք աշխարհը չենք էլ նկատում, չենք նկատում` ինչ է կատարվում մեր շուրջը. մենք կախված ենք հեռախոսներից: Ու  չենք մտածում, որ մենք էլ հնարավորություն չունենք վայելելու այս աշխարհը, այս հրաշքը: Մարդիկ կյանքի իմաստը չեն տեսնում, բայց կյանքը իրոք շա՜տ իմաստուն է, ուղղակի մենք ենք մեզ համոզում, որ այստեղ մենք բան չունենք անելու: Իսկ եթե` ոչ այստեղ, ապա` որտե՞ղ: Պետք է գտնել աշխարհի բանալին, որը մեզնից շա՜տ քիչ հեռու է, բայց մենք, ընտրելով ուրիշ ճանապարհ, կորցնում ենք այդ միակ բանալին, կորցնում ենք ապրելու իմաստն ու կործանում մեզ: Սա աշխարհ է՝ անելու անհնարինը: Ամեն բան մեզնից է կախված: Ոչինչ մեզ չի երջանկացնի, մինչև մենք չորոշենք  երջանիկ լինել: Ոչինչ մեզ չի ստիպի հասնել մեր ուզածին, մինչև մենք չուզենանք իրականացնել այն: Continue reading »