Վաղը նոր օր է

Երբ դեռ հաջորդ օրը չի սկսվել, մենք սկսում ենք այն կառուցել։ Դա հատկապես երեկոյան է կատարվում, երբ  գնում ենք քնելու։ Մեր գլուխը բարձին դնելով`  մտածում ենք վաղվա մասին։ Այնտեղ մեր «վաղն»  ենք կառուցում, մեր հետագա պլանները, պատկերացնում ենք, որ այդ «վաղը» նոր օր է, և ամեն բան այլ կլինի, ավելի լավը, քան երեկ։ Բայց ոչինչ այդքան հեշտ չէ, ինչպես մենք պատկերացնում ենք մեր գողտրիկ և թաքնված աշխարհում, մեր աշխարհում, որտեղ ամեն բան տեղի է ունենում մեր կարգադրությամբ, որտեղ կան մեր կանոններն ու օրենքները, որտեղ մենք ենք կառավարում բոլորին, իսկ մնացածը կատարում են այն, ինչ մենք ենք կարգադրել։ Մենք մեզ երջանիկ և ուրախ ենք զգում այդ ժամանակ, բայց  չենք հասկանում կամ ուղղակի չենք ուզում հասկանալ, որ այդ ժամանակ մենք տիկնիկներ ենք խաղացնում, իսկ մնացածը մեր մտքերում որպես տիկնիկներ են հանդես գալիս։ Չնայած դրան` հավես է մտածել, որ ամեն բան կկատարվի քո կարգադրությամբ․․․իսկ երբ արդեն հաջորդ օրն է գալիս, և ամեն բան թարս է գնում, լինում են այնպիսի բաներ, որոնց պատճառով կուզեիր ժամանակը ետ տալ, ասում ենք. «Ամեն բան այսպես չպետք է լիներ»։ Հիշե՛ք, գնացե՛ք անցյալ, դուք հաստատ գոնե մեկ անգամ այդպես ասել եք ինքներդ ձեզ։ Եվ արդեն լրիվ մոլորված` քայլում ենք միայնակ, լսում ենք մարդկանց կամաց խոսակցությունները, չգիտենք` ինչու է մեզ այդպես թվում, բայց նրանք կարծես մեր մասին են խոսում, քննարկում  մեր արարքները։ Նրանք ստիպում են մեզ լաց լինել, բայց նրանցից ոչ ոք երբևէ  չի փորձել հանգստացնել, հասկանալ մեզ։ Մենք դեռ քայլում ենք այդ նույն փողոցով, ինչպես միշտ, դպրոցից կամ աշխատանքից հետո։ Մենք գնում ենք և սպասում վաղվան, երբ նորից կգա այդ  վաղը` նոր օրը, այդ սիրուն երեկոն, և ամեն բան կկրկնվի նորից։ Ինչո՞ւ ենք սպասում վաղվան. չգիտենք` ինչ, երբ կփոխվի, բայց սպասում ենք վաղվան։ Սպասում ենք, սպասում ենք այնքան, երբ արդեն կդադարենք սպասել։

Նյութի հեղինակ` Լաուրա Թորոսյան

 

One thought on “Վաղը նոր օր է

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով