Ինչ վատ է, երբ մարդը միամիտ է

Աշխարհում կան շատ սուտասաններ, որոնք քո կյանքը կարող են վերածել դժոխքի, եթե  իրենց հավատաս։ Անվստահ մարդն իր կյանքում շատ քիչ բաների կարող է հասնել, միայն այն պատճառով, որ իր խոսքը, արտահայտած մտքերն այնքան անվստահ են հնչում` կարծես ոչինչ չգիտի: Անվստահությունից մարդը կարող է կորցնել շատ բաներ, օրինակ` դու վստահ չես, որ քո պատասխանը ճիշտ է լինելու, բայց վերջում  իմանում ես, որ քո  կողմից չհնչեցրած պատասխանն ուրիշն ասաց, և նա ճիշտ էր։ Դու կարող ես այնքան էլ խելացի չլինել, բայց քո վստահ մտքերն այնքան փառահեղ են հնչում, որ դիմացինդ սկսում է հավատալ դրանց, եթե նույնիսկ դրանք սխալ են: Continue reading »

Քաղաք, որտեղ ես չկամ

Իմ քաղաքում ամեն ինչ սովորական է։ Մարդիկ ապրում են իրենց սովորական առօրյայով։ Իմ քաղաքում մարդիկ ինձ չեն տեսնում, բայց ես կամ։ Ես հետևում եմ ամեն ինչին, ինչպես փոքր երեխան, որը ուշադիր նայում է մրջնաբույնին՝ փորձելով հասկանալ, թե ինչ են անում մրջյունները։ Իմ սիրելի քաղաքում ես չկամ, ես չեմ կարողանում ոչինչ անել` բացի դրսի աշխարհին հետևելուց, բայց ինձ թվում է, որ այդպես ավելի լավ է, քանի որ եթե տեսանելի լինեի, կունենայի շատ ու շատ հոգսեր։ Ամեն առավոտ պետք է վաղ արթնանայի, պետք է գնայի դպրոց, ամեն անգամ պիտի դաս անեի, պետք է ջանք թափեի, որ լավ ապագա ունենայի։ Բայց չգիտեմ` ինչիս է պետք այդ ապագան, եթե ես մի օր անհետ կորելու եմ աշխարհից՝ իմ հետևից հետք էլ չթողնելով։ Continue reading »

Հիշողություններ

Մենք ամեն օր իրար հանդիպում ենք այս լուսավոր քաղաքում: Միասին անցել ենք շատ ու շատ խոչընդոտներ, ճամփաներ, գունավոր և անգույն օրեր, բայց ես միայն տխրում եմ, որ դու այդ գունավոր պահերը չես հիշում: Ես այնքան բախտավոր էի  և բախտավոր եմ, որ արժանի եմ եղել քո հավատարմությանը, քո ընկերությանը, քո սիրուն: Ցավում է հոգիս, քանի որ չեմ կարող հետ բերել այդ պահերը, երբ մեզ ոչ ոք չէր կարող բաժանել, բայց հիմա դու նույնիսկ ինձ չես հիշում: Երանի չէ՞ր լինի, որ որևէ մեկը գար և քեզ ասեր, որ ես այստեղ եմ եղել այսքան ժամանակ` քո կողքին, բայց դու չես նկատել այդ: Հիմա ես այս ամենը ցավով եմ գրում: Մռայլ ես դարձել. այն ժամանակ այսպիսին չէիր, լայն  ժպիտդ պարգևում էիր բոլորին, ստիպում էիր, որ բոլորը ժպտան: Continue reading »

Պետք չէ վախենալ

Պետք չէ վախենալ, քանի որ ամեն ինչ վաղ թե ուշ վերջանում է` և՛ լավը, և՛ վատը։ Ես հասկանում եմ, որ վախենալու շատ պատճառներ ունենք. ամեն մանրուք, ամեն մի աննշան բան կարող է մեծ ազդեցություն ունենալ մեզ և մեր շրջակա աշխարհի վրա։ Այն ընտրությունը, որը մենք կկայացնենք մեր օգտին, կարող է խանգարել ուրիշ մարդկանց։ Այն խոսքերը, որոնք մենք ասում ենք, կարող են օգտագործվել մեր իսկ դեմ։ Մենք հոգու խորքում վախենում ենք ուրիշ մարդկանց քննադատումներից։ Մի բան ասե՞մ։ Պարզապես եղի՛ր այնպիսին, ինչպիսին ինքդ ես քեզ  տեսնում։ Ով էլ դու լինես, միշտ կգտնվի ամբոխ, որը քո դեմ կլինի։ Երևի դու էլ ունես փոքրիկ թշնամանք մարդանց որևէ խմբի հանդեպ։ Continue reading »