Գեղեցկություն

Գեղեցկությունը մարդկանց կողմից հորինված տերմին է, ինչպես մյուս ոչ նյութական հասկացությունները: Մարդիկ, կյանքը և կյանքի խնդիրները հեշտ ըմբռնելու համար, ամեն կերպ փորձում են սահմաններ որոշել, կանոնակարգել  իրենց մտքերն ու հասկացությունները։ Այդ ռազմավարությունն օգտագործվել է հասարակություններում՝ արժեքներ ստեղծելու համար: Գեղեցկություն գոյություն չունի և չի էլ եղել, միայն մեր մտքերում այն կա՝ մարդկանց բաժանելով գեղեցիկների և ոչ գեղեցիկների: Գեղեցկությունը, շատ դեպքերում, մեծամասնության միօրինակությունն է: Արտաքին տեսքի որոշակի առանձնահատկություններ գրանցվել են «գեղեցիկ» անվան տակ, որոնք երբեմն կտրուկ փոխվել են ժամանակի ընթացքում։ Տարբեր ազգերի մոտ կամ աշխարհի տարբեր մասերում գեղեցկությունը տարբեր դրսևորումներ է ստացել: Continue reading »

Երանի՜․․․

Երանի՜ հողի համար կռիվն այսքան դաժան չլիներ: Երանի՜ հպարտությունն այսքան ցավոտ չլիներ: Երանի՜ ապրեիք, տղե՛րք: Երանի նորածին փոքրիկին, ով չի տեսնում ու զգում այս ամենը: Երանի այն կույր մարդուն, ում ամենադժվարն է բացատրել, որ աշխարհում տեսնելու ոչինչ չկա: Երանի ձեր խոսքի տերը լինեիք ու վերադառնայիք տուն, տղե՛րք: Տուն, որտեղ ձեզ միշտ սպասող կա: Երանի՜ թշնամու հարցում էլ բախտավոր լինեինք: Մենք սպասեցինք ձեզ՝ հաստատ իմանալով, որ գալու եք: Դուք չեկաք՝ վստահ իմանալով, որ դեռ սպասում ենք: Դե՛ ասեք, մեզանից ո՞վ է մեղավորը: Գնացիք հպարտ ու անպարտ… Մեզ թողեցիք ու գնացիք… Երանի՜ ներեք մեզ: Երանի՜ չլիներ այս իրականությունը…

Նյութի հեղինակ՝ Միլենա Պողոսյան

Իմ կյանքի ամենակարևոր օրը

Երկար մտածեցի, թե որն է իմ կյանքի ամենակարևոր օրը: Մի՞գուցե՝  երբ ծնվեցի, թե՞ երբ առաջին բառն ու քայլն արեցի: Իսկ մի՞գուցե՝ երբ առաջին անգամ դպրոց գնացի, թե՞ երբ հասա ուզածս ինչ-որ հաջողության: Չգիտեմ: Եկա այն եզրակացության, որ իմ կյանքի բոլոր օրերը շատ կարևոր են:  Ամեն օր պետք է աշխատեմ ինձ վրա, որպեսզի արդյունքում իմ կարևոր օրերի կապը չկտրվի, այլ շարունակվի և երջանկացնի ոչ միայն ինձ, այլ նաև այն մարդկանց, որոնք ինձ շրջապատում են:

Նյութի հեղինակ՝ Տիգրան Գրիգորյան

Կորոնավիրուսը չի խանգարի ճամփորդելուն

Արդեն քանի ամիս է՝ այսպես ենք ապրում։ Բայց Հայաստանը բացահայտելուն ոչ մի բան չպետք է խանգարի։Ճիշտ է՝ ահավոր է, և բոլորը սպասում են համաճարակի վերջանալուն, բայց եթե ժամանակը օգտագործենք՝ գտնելու կորոնավիրուսի լավ կողմերը, ինչե՜ր կգտնենք։ Մնացել ենք փակված․ լավ հնարավորություն է ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու։ Չե՞նք կարողանում խանութ գնալ՝ պատվիրում ենք, ինչը ավելի հարմար է։ Դիմակ պետք է կրենք․ կարծես թե այստեղ ոչ մի լավ կողմ չկա, պիտի շոգենք, նեղվենք։ Գնա՛նք, բացահայտե՛նք Հայաստանի մոլորված գյուղերը, սարերը, անտառները և գետերը։ Կապ չունի՝ ինչքան երկար պիտի գնանք, կարևորը՝ հասնենք նպատակին։ Ինչքա՜ն տեղեր չենք եղել Հայաստանում։ Գնա՛նք, տեսնե՛նք այդ տեղերը։ Չմնա՛նք անտեղյակ, մարզերը մեզ են սպասում․․․

Նյութի հեղինակ՝ Արև Սուքիասյան

Վերև-ներքև

Վերևում, իմ պատկերացմամբ, այնպիսի մարդիկ են, որոնք հարուստ են, լավ աշխատանք ունեն, ունեն լավ ընտանիք: Այս բոլորը վերևի մարդկանց լավ կողմերն են, բայց վերևում գտնվող մարդիկ նաև ունեն վատ կաղմեր։ Բանն այն է, որ վերևում գտնվող մարդիկ, ունենալով այդ բոլորը, ինքնասեր են դառնում և սկսում են չգնահատել սովորական մարդկանց օգնությունը և դնել իրենց ինչ-որ շատ կարևոր անձի տեղ: Իսկ ներքևում գտնվող մարդիկ վերևինների հակառակ տեսակն են, քանի որ նրանք աղքատ են, ունեն վատ ընտանիք, եթե իհարկե ունեն, և ստիպված են միշտ օգնություն խնդրել այլ մարդկանցից, բայց նեքևում լինելը նրանով է լավ, որ մարդը ինքնասեր չի դառնում, գնահատում է ընկերությունը, այլ մարդկանցից տրվող օգնությունը և նաև գնահատում է այն, ինչ  ունի: Եվ քանի դեռ վերևում գտնվող մարդիկ իրենց պահվածքով իջնում են ներքև, ներքևի մարդիկ իրենց պահվածքով բարձրանում են վերև։ Բայց սա, իհարկե, չի վերաբերում այն մարդկանց, որոնք գտնվում են վերևում և չունեն փչացած պահվածք:

Նյութի հեղինակ՝ Լուիզա Եղիազարյան

Երանի՜ մարդը ագահ չլիներ

Մարդկանց մեջ ագահությունը միշտ չի եղել։ Կար ժամանակ, երբ  մարդուն պետք էր միայն տանիք գլխի վերևում և հարազատ մարդիկ, որ միշտ կողքիդ են։ Հիմա մարդը մի բան ուզում է, իր ցանկությունները մեծանում  են, ավելանում են նորերը, որոնք ավելի մեծ են լինում: Նույնը կատարվում է հիմա, երբ պատերազմ է, և պատճառը մարդու ագահությունն է, շահը և անարժանությունը: Իհարկե, միայն սրանք չեն  պատճառները, բայց հիմնական  պատճառները սրանք են: Այն երկու պետությունները, որոնց դեմ մենք  պայքարում էինք, ունեն  ահռելի տարածքներ, բայց հարցը նրանում է, որ նրանք ուզում են հասնել ավելիին, իրենց չի հերիքում այն ամենն, ինչ ունեն։ Իսկ մե՞նք․․․Ոչինչ  չմնաց մեզ։ Փոքր պետություն ենք։ Նույնիսկ Ամերիկային ձեռք չի տալիս մեր կողքին լինել․ շահ չկա: Ես ուղղակի ուզում եմ մխիթարել նրանց, ովքեր կարդում են սա, որ պետք է բավարարվել նրանով, ինչ ունես, որովհետև կարող է անցնել ժամանակ, և դու դա էլ չես ունենա:

Նյութի հեղինակ՝ Սեդա Մարգարյան

Կկիսվեմ․․․

Այս հինգ (արդեն վեց) ամիսները շատ լավ ամիսներ էին, բայց անցան, և ես վերջապես ունեցա իմ հիասքանչ փոքրիկ «արարածին»: Այդ արարածն արդեն հինգ ամսական է: Նա մի  կատու է՝ Մայա անունով: Նա դարձավ իմ կյանքին ժպիտ տվող արարածներից մեկը (չնայած նրան, որ մենակ կծելով է զբաղված): Այս նյութը տնային աշխատանք չէ և ոչ էլ դասարանական աշխատանք: Գիտե՞ք՝ սա կարդալով, դուք կմտածեք, թե ես ինչ-որ քայլող դեպրեսիա եմ, բայց ոչ, շատ կսխալվեք: Ես ձեզ նույնիսկ ավելին կասեմ․ես շատ ուրախ եմ, և ինձ ինչքան տեսնեք, ժպիտը դեմքիս է․․․Մայան գրկիս քնած է ու այնքան ծանր է, որ հեսա ոտքերս կջարդվեն: Մեր երկրում պատերազմ սկսեց: Այսօր առաջի անգամ սկսեցի լացել այս ամեն ինչի համար: Սիրտս մի տեսակ ցավում էր: Մայրիկս այդպես էլ չիմացավ դրա մասին:

Նյութի հեղինակ՝ Լիլիթ Արևշատյան

Պատերազմը՝ մեր աչքերի մեջ

,,Պատերազմ,, բառը շատերիս մոտ լարվածության, վախի, տագնապի, բայց, միևնույն ժամանակ,, հիշողությունների մի մեծ կույտ է առաջացնում: Գնահատում ես հարազատներիդ, նրանց ավելի ու ավելի ես սիրում: Լուրերով շրջում են նորություններ Արցախից, Ստեփանակերտից, զինված պայքարից, կորուստներից և ձեռքբերումներից: Այս ամենի ընթացքը միշտ տխուր է, անտրամադիր, հուզված, բայց այս ամենը չի համընկնում ,,Հաղթանակ,, բառի հետ: Ոչ ոք չի երաշխավորում, որ պատերազմը մեր օգտին կավարտվի։ Հաղթանակ բառը լինում է պատերազմական կողմերից մեկինը և հաճախ՝ ուժեղագույնինը:

Նյութի հեղինակ՝ Օֆելյա Անդրեասյան

Երանի՜

Մենք բոլորս ապրում ենք սովորական կյանքով, ունենք նույն խնդիրները։ Մենք համարյա իրարից չենք տարբերվում։ Երբեմն թվում է, որ յուրաքանչյուր մարդու կյանք առանձնահատուկ է,  անկրկնելի, գեղեցիկ: Բայց այդպես չէ։Մենք ացնում ենք նույն ճանապարհով, որով արդեն անցել են: Երանի նրան, ով կարողանում է ապրել՝ ուշադրություն չդարձնելով մարդկանց առաջացրած խնդիրներին: Երանի նրան, ով իսկապես հաճույք է ստանում կյանքից և ուղղակի ապրում է: Ես միշտ զարմացել եմ՝ տեսնելով այդպիսի մարդականց։ Մեծամասնությունը նրանց տարօրինակ է համարում, իսկ ես կարող եմ ասել, որ նրանք իսկապես առանձնահատուկ են: Երանի՜ մի պահ մարդկությունը դա հասկանա և սկսի ուղղակի ապրել:

Նյութի հեղիանկ՝ Կարեն Մարգարյան