Գեղեցկություն

Գեղեցկությունը մարդկանց կողմից հորինված տերմին է, ինչպես մյուս ոչ նյութական հասկացությունները: Մարդիկ, կյանքը և կյանքի խնդիրները հեշտ ըմբռնելու համար, ամեն կերպ փորձում են սահմաններ որոշել, կանոնակարգել  իրենց մտքերն ու հասկացությունները։ Այդ ռազմավարությունն օգտագործվել է հասարակություններում՝ արժեքներ ստեղծելու համար: Գեղեցկություն գոյություն չունի և չի էլ եղել, միայն մեր մտքերում այն կա՝ մարդկանց բաժանելով գեղեցիկների և ոչ գեղեցիկների: Գեղեցկությունը, շատ դեպքերում, մեծամասնության միօրինակությունն է: Արտաքին տեսքի որոշակի առանձնահատկություններ գրանցվել են «գեղեցիկ» անվան տակ, որոնք երբեմն կտրուկ փոխվել են ժամանակի ընթացքում։ Տարբեր ազգերի մոտ կամ աշխարհի տարբեր մասերում գեղեցկությունը տարբեր դրսևորումներ է ստացել:
Շատ հույս մի՛ դրեք գեղեցկության ուժի կամ հնարավորությունների վրա․ դրանք շատ փոփոխական են, նույնիսկ՝ խաբուսիկ:

Նյութի հեղինակ՝ Գոհարինե Ազնաուրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով