Պետք չէ վախենալ

Յուրաքանչյուր մարդ՝ լինի  մեծ, թե փոքր, վախենում է։ Վախը տարբեր մարդկանց մոտ արտահայտվում է տարբեր կերպ։ Մեկը մթությունից է վախենում, մյուսը՝ վայրի կենդանիներից, իսկ երրորդն էլ՝ հարազատի կորստից։ Օրինակ՝ երբ ես իմ փոքրիկ շանը տանում եմ դուրս, մեր հարևաններից շատերն սկսում են բողոքել՝ պատճառաբանելով, որ վախենում են շնից։ Ես կարծում եմ, որ եթե նրանք գան և շոյեն շնիկին, նրանց վախը կնահանջի։ Նույնը կարող եմ ասել մթության մասին։ Մթության մեջ սկսում է աշխատել մարդու երևակայությունը։ Continue reading »

Համացանց

Արդյո՞ք կարելի է պատկերացնել այսօր կյանքն առանց համացանցի:
Կարծում եմ՝ անհնարին է: Համացանցը մի հարթակ է, որտեղ կարելի է իմանալ նորություններ, գտնել քեզ հուզող, հետաքրքրող ցանկացած նյութ, ինֆորմացիա, ներբեռնել երգեր, դիտել ֆիլմեր, վիդիոներ, հաղորդումներ, խաղալ բազմաթիվ խաղեր, շփվել, խոսել քեզ մոտ և աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ընկերներիդ, հարազատներիդ հետ և շատ ու շատ այլ բաներ անել:

Համացանցն սկսել է ձևավորվել 1960-ական թվականներին Միացյալ Նահանգներում՝ կազամակերպութոյւնների, միջքաղաքային աշխատաքային կյանքը արագացնելու, բարելավելու նպատակով: Այնուհետև այն դարձավ կյանքի համար շատ կարևոր մի բան: Continue reading »

Մտորումներ․․․

Շատերը կհամաձայնեն, որ ամենատհաճ և, միևնույն ժամանակ, ամենահաճելի զգացողություններից մեկը սպասելն է։ Երբ բոլոր մտքերդ,  սպասելիքներդ նվիրում ես այդ պահի հաճույքին, հաշվում օրերը ՝ թերթելով օրացույցի էջերը, ժամանակը կարծես երկարում է, և ասես զգում ես՝ ինչ ի նկատի ունեն ՝ ,, ապրել ամեն րոպեով,, ասելով։ Սպասվող օրը վերարժևորվում է, այն կարծես ավելի թանկ ու սպասելի է դառնում։ Սակայն ոչ միշտ է, որ հաշվելով րոպեներն ու պոկելով օրացույցի էջերը՝ կարող ես արդարացնել սպասելիքներդ, ցավոք ամեն բան չէ, որ քո ձեռքերում է: Ինչքան էլ տարօրինակ լինի, բայց սիրում եմ սպասել․ որքան դու երկար սպասես, այնքան ավելի արժեքավոր ու սպասելի կթվա սպասված իրադարձությունը։ Եթե ինչ-որ բան կարևոր է, երբեք չես դադարի սպասել։

Եթե լավ մտածենք, մենք համարյա միշտ սպասում ենք, սպասում նոր իրադարձության, հաջորդ օրվան։ Եթե ձմեռ է, չենք դադարի սպասել գարնան տաք օրերին, չենք դադարի մռայլության մեջ երազել մայրամուտի մասին։ Չենք դադարի իրագործել բոլոր սպասելինքերը։ Եվ որքան ջանք գործադրես սպասելիքներդ արդարացնելու համար, դրանք ավելի մեծ դեր կունենան քո կյանքում, կդառնան սպասված երազանքներ, որոնք արդեն իրագործման փուլում են։ Եվ տարիքի հետ կմեծանան նաև սպասելիքները։ Նրանց դերը նույնպես կմեծանա մեր կյանքում։ Հույսերը կվերածվեն սպասելիքների։

Նյութի հեղինակ՝ Նինա Հարությունյան

 

Իմ երազանքների քաղաքը

Ես կուզեի, որ իմ երազանքների քաղաքում բոլոր մարդիկ միշտ երջանիկ ու ուրախ լինեին, միշտ իրար օգնեին ամեն հարցով։ Ես կուզեի, որ իմ քաղաքում քիչ մարդ լիներ, բայց նրանք լավ մարդիկ լինեին, քան շատ լինեին, բայց նրանցից մի քանիսը լավը լինեին։ Ես կուզեի իմ քաղաքում շատ գեղեցիկ և հետաքրքիր վայրեր լինեին, որ ուրիշ քաղաքներից շատ մարդիկ գային տեսնելու իմ քաղաքը։Կուզեի նաև, որ իմ քաղաքում արդարություն տիրեր, մարդիկ արդար լինեին և ոչ մեկին չխաբեին։ Իսկ բնակվելու վայրերից կուզեի բարձրահարկ շենքեր լինեին, որ մարդիկ իրար շատ մոտ լինեին։ Նաև ուսումնական կենտրոնների և մշակութային կենտրոնների մասին  չեմ մոռանա, քանի որ եթե ուսումնական և մշակութային կենտրոններ չլինեին, մարդիկ խելացի չէին լինի և ինչ-որ բանով չէին կարողանա զբաղվել։ Ես տարբեր գործարաններ կկառուցեի և կմտածեի, թե ոնց առանց ծառերը վնասելու թուղթ ստանայինք։ Continue reading »

Երբ մտքերդ սառչում են օդում․․․

Երբևէ զգացե՞լ ես, որ բոլորին մեկ ես դու, քո խոսքերը․․․ Մի տհաճ զգացողություն՝ սիրտն ընկճվում է, չես կարողանում մարդկանց բացվել, քեզ թվում է՝ դու ունես վատ և տհաճ կյանք։ Միևնույնն է, բոլորն ունեն մեկին, ով միշտ պատրաստ է օգնել և խորհուրդ տալ դժվար պահին։ Եթե դու չունես այդպիսի ընկեր կամ հարազատ, ուրեմն դու միայնակ ես։

Միտքը մի այնպիսի բան է, որի վրա ժամանակն անզոր է ազդել։ Մի մտքից, մի խոսքից, մի արարքից կարող ես փոխվել, փոխել ամբողջ կյանքդ։ Օրինակ՝ եթե մի հաճելի բառ ասես, քեզ հետ ավելի հաճելի կլինի շփվել, մարդիկ կդառնան քեզ հարազատ, ապագայում կարող են օգնել։ Ու այդպիսի օրինակները շատ են։ Continue reading »

Նպատակը՝ կյանքի իմաստ

Մենք միշտ ապրում ենք ապագայի համար ծրագրեր կազմելով: Ապրում ենք սպասելով: Սպասում ենք մի օրվա, երբ ամեն բան կլինի մեր ուզածով: Սակայն ապրում ենք առանց փորձելու, առանց գործելու ու սխալվելու: Մենք ասում ենք, որ ունենք նպատակներ, բայց նպատակն ու երազանքը տարբեր բաներ են: Եթե մենք երազենք ինչ-որ անհնարին բան, այն  չի լինելու, իսկ նպատակն այն է, երբ հասկանում ես՝ դու կհասնե՞ս դրան, թ՞ե` չէ, դա քեզ համա՞ր է, թե՞` չէ: Մենք հաճախ վախենում ենք համարձակ լինել ու հասնել նպատակին, քանի դեռ մեզ հետաքրքրում է շրջապատի կարծիքն ու ակնկալիքը:
Իրականում մեր բոլորիս նպատակն է գտնել նպատակ, որին մենք կտրվենք ամողջ հոգով ու սրտով: Continue reading »

Երբ կատարվում է ցանկությունդ

Ասում են, որ երբ եկեղեցուց կարմիր թել ես վերցնում և ճիշտ ձևով կապում ես ձեռքիդ, ցանկությունդ կատարվում է: Բայց, ցավոք, իմ երազանքները չեն կատարվում: Ինչո՞ւ: Երևի Աստված ինձ չի սիրում: Բայց երբ  դրանք կատարվում են, ես ինձ շա՜տ լավ եմ զգում: Երբ քեզ համար ինչ-որ բան են գնում, որը  նոր ուզեցիր,  ուղղակի ուրախանում ես և շնորհակալություն հայտնում, իսկ երբ  երազում ես ինչ-որ բանի մասին և շատ ես այդ բանից ուզում, և դա քեզ տալիս են կամ գնում,  մտածում ես, որ այդ ամեն ինչը քո, այսպես ասած, թալիսմանի օգնությամբ է, և դրանից հետո դու ավելի շատ ես հրաշքների հավատում, այդպես չէ՞: Իմ երազանքներից մեկը ճապոնական փայտիկներ ունենալն էր: Հա-հա, ծիծաղելի է չէ՞ հնչում, բայց դա իսկապես այդպես է: Ես շատ վաղուց երազել եմ դրանց մասին: Continue reading »

Խաղաղության գույնը

Խաղաղություն ՝ սրտի հանգստություն, երբ կարողանում ես տեղդ գտնել։Ամեն ինչ թեթևանում է, երբ շուրջդ խաղաղ է, և կարծես անհնարինը հնարավոր կարող ես դարձնել։ Բայց մենք երբեք չենք կարող խաղաղություն գտնել արտաքին աշխարհում, քանի դեռ խաղաղություն չենք հաստատել մեր իսկ ներսում։Այդ իսկ պատճառով էլ հայերը այս պահին չեն կարողանում խաղաղ լինել և ապրել։ Եվ, այո՛, ինչպե՞ս կարելի է խաղաղ լինել, երբ հայրենիքումդ պատերազմ է՝ կյանքի ու մահվան պայքար։

Բոլորն են ուզում հոգով խաղաղ լինել, բայց ոչ բոլորը կարող են, քանի որ եթե շուրջդ է հանգիստ,ապա կարող է ներսումդ է անհանգիստ, կամ շուրջդ խառն է, իսկ ներսումդ՝ հանգիս։ Continue reading »

Ութ տարի դպրոցում

Մանկապարտեզից հետո մինչև հինգերորդ դասարան չուզենալով եմ հաճախել դպրոց: Սիրում էի երկար քնել ու ալարկոտ էի: Այս երկու պատճառներով չէի սիրում դպրոցը: Միջին դպրոց տեղափոխվելուց հետո ամեն բան փոխվեց: Ես ժամերով որոշում էի՝ ինչ պիտի հագնեմ վաղը, պլանավորում էի հաջորդ օրս և այլն: Հիմա էլ է այդպես: Ատում եմ շաբաթ, կիրակի օրերը, կարանտինն ու 2020 թվականը, սիրում եմ շուտ արթնանալ ու այդպես շարունակ: Իրականում դպրոցն ամենալավ վայրն է, սակայն այն դպրոցը, որտեղ կա ազատություն: Դպրոցի ամենամեծ առավելությունն այն է, որ դպրոցը թերություն չունի: Continue reading »

Երբեմն անցնում եմ չափերս

Ես շատ հետաքրքիր մարդ եմ, որը ամեն ինչի վրա թքած ունի: Ես չեմ հասկանում, թե ինչու եմ ես այսպիսին: Կարողանում եմ այնպիսի պոֆիգիստ լինել, որ մարդիկ կմտածեն, որ ես ինչ-որ ոչ էմոցիոնալ մարդ եմ: Օրինակ… հը՜մ․․․հա, հիշեցի: Պատերազմ էր, չէ՞: Հա, թեկուզ և պատերազմ էր, բոլորն անհագիստ էին, ես, չգիտես ինչու, ուղղակի չէի հասկանում նրանց անհանգստությունը: Կամ, օրինակ, մայրս, քույրս և մնացած բարեկամներս լացում էին պատերազմի պատճառով, և երբ ես հարցնում էի, թե ինչու էին լացում, նրանք անընդհատ կրկնում էին՝ «պատերազմ է»: Ես ինքս ինձ ասում էի՝ ինչու են դրա համար լացում, եթե անընդհատ ինքներս մեզ ասում ենք՝ լավ է լինելու: Continue reading »