Ութ տարի դպրոցում

Մանկապարտեզից հետո մինչև հինգերորդ դասարան չուզենալով եմ հաճախել դպրոց: Սիրում էի երկար քնել ու ալարկոտ էի: Այս երկու պատճառներով չէի սիրում դպրոցը: Միջին դպրոց տեղափոխվելուց հետո ամեն բան փոխվեց: Ես ժամերով որոշում էի՝ ինչ պիտի հագնեմ վաղը, պլանավորում էի հաջորդ օրս և այլն: Հիմա էլ է այդպես: Ատում եմ շաբաթ, կիրակի օրերը, կարանտինն ու 2020 թվականը, սիրում եմ շուտ արթնանալ ու այդպես շարունակ: Իրականում դպրոցն ամենալավ վայրն է, սակայն այն դպրոցը, որտեղ կա ազատություն: Դպրոցի ամենամեծ առավելությունն այն է, որ դպրոցը թերություն չունի: Ութ տարվա մեջ ամենալավ տարին 2019 թվականն էր (երբ յոթերորդ դասարան էինք), բայց չեմ կարող ասել՝ ինչու: Այս տարի սկսել եմ ավելի պարտաճանաչ լինել, քանի որ ամեն վայրկյան կարող ենք անցնել օնլայն դասի: Դպրոց՝ վայր, որտեղ ամենաերանելի տարիներն են…

Միլենա Պողոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով