Մտորումներ․․․

Շատերը կհամաձայնեն, որ ամենատհաճ և, միևնույն ժամանակ, ամենահաճելի զգացողություններից մեկը սպասելն է։ Երբ բոլոր մտքերդ,  սպասելիքներդ նվիրում ես այդ պահի հաճույքին, հաշվում օրերը ՝ թերթելով օրացույցի էջերը, ժամանակը կարծես երկարում է, և ասես զգում ես՝ ինչ ի նկատի ունեն ՝ ,, ապրել ամեն րոպեով,, ասելով։ Սպասվող օրը վերարժևորվում է, այն կարծես ավելի թանկ ու սպասելի է դառնում։ Սակայն ոչ միշտ է, որ հաշվելով րոպեներն ու պոկելով օրացույցի էջերը՝ կարող ես արդարացնել սպասելիքներդ, ցավոք ամեն բան չէ, որ քո ձեռքերում է: Ինչքան էլ տարօրինակ լինի, բայց սիրում եմ սպասել․ որքան դու երկար սպասես, այնքան ավելի արժեքավոր ու սպասելի կթվա սպասված իրադարձությունը։ Եթե ինչ-որ բան կարևոր է, երբեք չես դադարի սպասել։

Եթե լավ մտածենք, մենք համարյա միշտ սպասում ենք, սպասում նոր իրադարձության, հաջորդ օրվան։ Եթե ձմեռ է, չենք դադարի սպասել գարնան տաք օրերին, չենք դադարի մռայլության մեջ երազել մայրամուտի մասին։ Չենք դադարի իրագործել բոլոր սպասելինքերը։ Եվ որքան ջանք գործադրես սպասելիքներդ արդարացնելու համար, դրանք ավելի մեծ դեր կունենան քո կյանքում, կդառնան սպասված երազանքներ, որոնք արդեն իրագործման փուլում են։ Եվ տարիքի հետ կմեծանան նաև սպասելիքները։ Նրանց դերը նույնպես կմեծանա մեր կյանքում։ Հույսերը կվերածվեն սպասելիքների։

Նյութի հեղինակ՝ Նինա Հարությունյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով