Կգա մի օր և կզգաս ու երջանիկ ես

Մենք երջանկություն ենք փնտրում այնտեղ,որտեղ այն չկա:Երջանկություն ենք փնտրում սահմանափակ իմաստով երազանքներ ունենալով:Այն մեր ներսում է,մեր ուրույն աշխարհում:Սակայն մենք չենք գիտակցում,որ այն մի տիեզերական ոգի է:Սեփական եսի հետ պայքարից հոգնած, երջանկություն ենք փնտրում:Բայց երջանկությունը սեփական եսի հետ պայքար չունենալն է:Սեփական եսի հետ անհաշտության պատճառով շատերը հոգնում են,անիմաստ համարելով երջանկության համը:Կյանքում միշտ, մենք պայքարում ենք ինքներս մեզ հետ,սեփական ոգու անհաշտության պատճառով,զուր կորցնելով այն վայրկյանները,որ տրված է հավատալու երջանկության գոյությանը:Մի օր մարդիկ կսկսեն հասկանալ,որ այն այնքան մոտ է:Այն այստեղ է մեր սրտերում:Անմեղ քնած մեր երջանկությունը, մտադիր էլ չենք արթնացնելու:Ախր,եթե մեր մեջ մի փոքր հավատ ունենանք:Հավատանք,որ կյանքում կան բաներ,որոնք ամեն ինչից վեր են: Continue reading »

Ի՛մ սիրելի ընկեր․․․

Իմ սիրելի ընկեր, գիտեմ որքան դժվար է թողնել մեկին ում հետ այդքան հիշողություններ կան։ Մի օր բոլորս էլ անցնում ենք նրա միջով , որ պետք է թողնենք այդպիսի մեկին։ Պետք է հասկանանք , որ նրա ժամանակն  ավարտվել է․․․նրա փոխարեն կգան ավելի կարևոր մարդիկ։ Ուղակի հասկացիր , որ եթե նա քո կյանքում կարևոր դեր ունենար այսպես հեշտ չէր հեռանա , ու դու ստիպված չէիր լինի անցնել ևս մեկ դժվար շրջան քո կյանքում․․․։ Բայց պետք չէ նրա հանդեպ չարանալ, մեղադրել քեզ , և ի վերջո ավելի բարդացնել ամեն ինչ, ուղակի ընդունիր այն , որ նա այլևս չկա , մի տուր քեզ անհիմն հույսեր ուղակի շնորհակալ եղիր , նրա հետ քո բոլոր լավ օրերի ու ուրախ պահերի համար։ Կարևոր մարդիկ մնում են մեզ հետ, ու կարևոր չէ բարեկամական որևէ կապ կա ձեր մեջ թե ոչ։ Քեզ համար պետք է կարևոր լինի այն մարդը  ով , կհարգի ու կընդունի քեզ այնպես ինչպես դու կաս, մեծ ուշադրություն չի դարձնի թերություններիդ, և դու քեզ նւրա հետ ազատ կզգաս,  ազատ կզգաս, ոչ թե կմտածես ի՞նչ սխալ բան արեցի որ կարելի էր չանել, կամ ի՞նչ սխալ բան ասեցի , արդյո՞ք նրա հետ հանդիպումը լավ անցավ։ Չեմ ասում , որ պետք է ամենեվին  թքած ունենաս նրա վրա , ուղակի մի տանջիր քեզ , ու մի փչացրու նրա հետ գեղեցիկ հիշողություններդ՝ ամեն անգամ դրանք հիշելով ու հուզվելուց։ Եղիր երջանիկ, հավատա որ ժամանակը ամեն բան կկարգավորի , ու դու շատ ավելին կունենաս, քան միչև այսօր։  Continue reading »

Մի՛ վախեցիր

Շատ հաճախ կարող էս հանդիպել մարդկանց ովքեր ունեն վախեր այս կամ այն բանից, օրինակի համար այն մարդիկ ովքեր վախենում են բարձրությունից իրականում վախենում են ցած ընկնելուց ովքեր վախենում են ասել <<ես քեզ սիրում եմ>> վախենում են լսել <<ես քեզ չեմ սիրում>> ու դա է պատճառը որ այդ մարդիկ կյանքում հնարավորություն չեն ունենա տեսնել ամենա գեղեցիկ վայրերը բարձունքից կամ զգալ ամենա գեղեցիկ զգացողությունը սերը։Դրա համար տեկուզ եթե ունես տաս տարի ապրելու համար հինգը օգտագործի վաղերտ ոչնչացնելու չորսն էլ նորերը չձեռքբերելու վրա ու երբ վերջին տաս երորդ տարում նստած կլինես լրիվ մենակ կնայես հետ և կհասկանաս որ կյանքտ ճիշտ էս ապրել, բարձրունքից նայելով ամենա գեղեցիկ վայրերին լսելով որ քեզ չեն սիրում չնայած որ դու ես սիրել։ Continue reading »

Մտորումներ․․․

Երբ քայլում ես, ուշադրությունդ սևեռում ես շուրջդ կատարվող համարյա ամեն բանի վրա, զգում ես, որ կյանքը ոտք է առել ու գնում է, հասկանում, թե ինչքան  բան ունես անելու, որ դեռ չես արել, ու երբ ասում են, որ կյանքը «առջևում» է, այդ պահին հասկանում ես, որ դա այդքան էլ  այդպես չէ․․․ 

Քեզ բոլոր թանկ մարդիկ, լավ օրերը , հիշողություններդ, բարձունքներդ, որոնց հասել ես, պարտություններդ, որոնք քեզ փորձ ու  նոր նպատակ են տվել,  ամեն-ամեն ինչը քո կյանքի մի մասն են կազմում։ Մնացած մասը դու ես՝ քո երազանքներով, նպատակներով և ձեռքբերումներով ՝ փորձելով կյանքդ ապրել լիարժեք, գրեթե առանց զղջումների, քանի որ այս կյանքն ապրելու ևս մեկ հնարավորություն չես ունենա։ 

Բոլորը երջանիկ լինելու հավասար իրավունքներ ունեն, և դա կախված չէ դիրքից, տեսքից ու այլ նյութական արժեքներից։ Դու կարող ես ամեն ինչ ունենալ, բայց և ամեն ինչից զրկվել։ Կյանքը քեզ հնարավորություն է տալիս ցույց տալու, թե  ինչի ես ընդունակ, օրինակ՝  աղքատ ընտանիքի  երեխան կարող է ապագայում լավ գործի տեր լինել կամ հաշտվել իր ճակատագրի հետ և չփորձել փոխել ոչինչ՝ շարունակելով ապրել նույն աղքատ կյանքով,  հարուստ ընտանիքի երեխան ապագայում կարող է զրկվել իր հարստությունից կամ ձգտել պահպանել այն ամենն, ինչ ունի և հասնել ավելիին։  Continue reading »

Երաժշտությունը՝ մարդու կյանքում

21-րդ դարում մենք մեր կյանքը չենք պատկերացնում առանց երաժշտության․ ամեն մեկի համար տարբեր նշանակություն ունի երաժշտությունը: Մեկը երաժշտության մեջ հոգևոր հանգստություն է գտնում, մեկը ներշնչվում է և վերաիմաստավորում իր կյանքը: Ինձ համար երաժշտությունը կյանքի մի մասն է, չեմ կարողանում երեկոներս պատկերացնել առանց Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների․ այն հանգստությունը, որ զգում եմ, ոչնչի հետ հնարավոր չէ համեմատել: Գտնում եմ իմ հանգստությունը երաժշտության մեջ, շատ բաներ վերաիմաստավորում։ Հենց երաժշտությունն է ինձ ներշնչում միտքը փոխանցել հետաքրքիր, սովորական և միաժամանակ խորը: Երբեմն երաժշտությունը կարող է մեզ մոտ տխուր զգացումներ առաջացնել, նույնիսկ արտասվել ստիպել։ Բայց, որպես կանոն, դա թեթև, տխուր վիճակ է, որին հաջորդում են  հոգևոր վերելքը և ուժերի ալիքը: Continue reading »

Կյանքն՝ իմ աչքերով

Գոնե մեկ անգամ ձեզ հարց տվե՞լ եք՝ ինչ է կյանքը, ինչ դեր եմ խաղում  այս կյանքում, արդյոք իմաստ ունի այս կյանքը։ Դա զարմանալի չէ, քանի որ այս աշխարհում բոլորիս կյանքը սահմանափակ ժամանակ ունի։ Բայց հարցն այն է, որ մեծամասնությունը այդ հարցերը իրենց գլխում պտտում են այն ժամանակ, երբ հանդիպում են որևէ բարդության, որովհետև դժվար է միշտ ուժեղ լինել և ասել՝ «ես ամեն հարցին լուծում կգտնեմ»։ Այո՛, այս բարդ շրջանն էլ կանցնի, բայց երևի, այս հարցերը գլխում պտտելով, ինքդ քո բոլոր հարցերին պատասխաններ փնտրելով, կհանգստանաս, քանի որ միայն այս խնդրով ամեն ինչ չի սահմանափակվում․ վա՛ղը նոր օր է, վա՛ղը այլևս չես մտածի այս խնդրի շուրջ, իսկ ապագայում նոր խնդիրների կհանդիպես։ Ամեն անգամ նոր խնդիրների հանդիպելով և լուծելով դրանք՝ մենք մեր մեջ մեծ քանակությամբ ադրենալին եք հավաքում, ինչպես նաև՝ կյանքի փորձ,  որ ապրենք՝ ավելի խելացի նայելով կյանքին։ Հանե՛ք մտքներիցդ այն, որ կյանքը խնդիր է, դա բոլորովին այդպես չէ, այն հանելուկ է, որի պատասխանը դժվար թե պայմանավորված լինի քիմիական վերլուծություններով։ Գիտե՞ք, երբեմն իսկապես լինում են պահեր, երբ ուղղակի ուզում ես հանգստանալ, ազատել քեզ ամեն տեսակի հոգսերից, վայելել լիարժեք  միայնությունդ, չանհանգստանալ ոչնչի համար և ուղղակի․․․թևեր առնել ու գնալ մի հեռու տեղ, և այդ թևերը քո այս մտքերն են, և այդ մտքերից ներսումդ շատ զգացողություններ են առաջանում՝ ազատություն, տխրություն և, միևնույն ժամանակ, հանգստություն։ 

Այդ պահին ասես  անջատվում ես աշխարհից, սակայն  երկու վայրկյան հետո այդ մտքերի փոխարեն գալիս են ուրախ հիշողություններ, դու թեթև ժպտում ես, և հանկարծ աչքերդ լցվում են արցունքով․ դու ժպտում էիր մի քանի վայրկյան առաջ և հանկարծ սկսեցիր լաց լինել․ ցավ ես զգում, ասես կոտրում են  բոլոր ողերդ ։  

Դու հիշում ես, որ տխուր մտքերից հետո միշտ գալիս են ուրախ մտքեր՝ ինչպես վատից հետո՝ բարին։ Եվ դու հասկանում ես, որ ունես ևս մեկ հնարավորություն․ կարծես թե դու միշտ էլ ունեիր այդ հնարավորությունը, բայց հիմա ես սկսում հասկանալ նրա իրական գինը։ 

Վատ մտքերն անցնում են, դու այլևս ցավ չես զգում։ Մաքրում  ես արցունքներդ ու հանգստանում։ Վաղն ամեն բան այլ կլինի․ կարթնանաս լրիվ այլ մտքերով։

Հիմա դու չես վախենում այդ մտքերից, գիտես, որ անցար ևս մեկ բարդ շրջան, հասկացար ինքդ քեզ․․․ կամ՝ փորձեցիր հասկանալ։ Իմ կարծիքով ամենակարևորն այն է, որ հասկանաս ինքդ քեզ, հասկանաս՝ ինչի ես ուզում հասնել այս կյանքում, ով կլինես մարդկանց աչքերում, ինչ դեր կունենաս այս կյանքում․․․  

Սա է կյանքն՝ իմ պատկերացմամբ։

Նյութի հեղինակ՝ Լաուրա Թորոսյան

Մարդու տեսակը

Յուրաքանչյուրի կյանքում կա մեկը, ում համար դողում և նույնիսկ պատրաստ ես  կյանքդ տալ։ Բայց ցավոք, կարող է սխալվում եմ, ոչ բոլորն ունեն ընկերներ։ Իսկական ընկերություն գոյություն ունի, բայց հիմա շատ քչերն են լավ մարդ, հետևաբար՝  լավ ընկեր։ Կարող է մարդ ինչ-որ մեկի համար էգոիստ է, բայց հաստատ կլինի մեկը, ում համար նա թանկ է։

Մարդիկ շատ տարբեր են և հետաքրքիր։Աշխարհում շատ չբացահայտված առեղծվածներ կան, բայց մարդն ամենահետաքրքիր հանելուկն է։

Այո՛,մարդիկ տարբեր են։ Երևի երբեք չգտնես մեկին, ով մյուսի  բնավորությունից կունենա։ Բոլորն էլ ունեն իրենց առանձնահակությունները, այդ պատճառով հետաքրքիր է ունենալ ընկերներ և շփվել մարդկանց հետ։ Բայց մենք վախենում ենք, քանի որ չգիտենք, թե ինչպիսին կլինի այդ մարդ-ընկերը։Կարող է այնպիսի բնավորություն ունենա, որ անտեղի վիրավորի կամ թքած ունենա, իսկ մեր բնավորությունն էլ ուրիշ է, և հնարավոր է՝ հեշտ լեզու չգտնենք կամ էլ՝ հակառակը։ Continue reading »