Երբ ամեն ինչ այլ կլինի երեևի բոլորը կփոխվեն։Կփոխվեն և կլինեն ավելի հանդուրժող,միմյանց հարգող,բարի մարդիկ։Պատերազմից հետո մարդկանց դեմքերին քիչ ժպիտներ կան,ես շա՜տ կուզեի նորից մարդիկ ժպտայն։ Կան մարդիկ,որոնք փոխվեցին՝ ավելի ուշադիր դարձան միմյանց նկատմամբ,նույնիսկ երեխաները։ Իրենց փոքրիկ գումարով զինվորների համար անհրաժեշտ իրեր,ուտելիքներ էին գնում և ուղարկում սահման։Ես ամեն անգամ տեսնում էի թե՝ ինչ հպարտությամբ էին այդ ամենը թե՛երեխաները և թե՛ մեծերը անում։Ես շա՜տ կուզեմ,որ խաղաղություն լինի և բոլորը նորից ժպտան։ Continue reading
Monthly Archives: Փետրվարի 2021
Ես «Ձմեռ պապ» մրցանակակիր եմ
Երեք թե չորս տարի առաջ առաջին անգամ Դիջիտեքում հաղթեցի: Քեռիս, հայրիկս, մայրիկս և ես ստեղծեցինք դիջիգովազդ: Այն իսկապես դժվար նկարեցինք: Մենք հայրիկիս 2000-ական թվականների ապարատով դանդա՜ղ-դանդա՜ղ սկսեցինք նկարել: Դա իսկապես դժվար գործ էր, բայց միևնույն է, արժեր: Երբ ես հաղթեցի, ինձ ուղարկեցին վիրտուալ սերտիֆիկատ: Ես իսկապես շատ ուրախացա և դրանից հետո դպրոցում բոլորին ցույց էի տալիս այն՝ ինքս ինձնով հպարտանալով: Այս տարի ես շատ անսպասելի հաղթեցի: Հաղթեցի իմ ստեղծագործությունների, ընթերցումների և թարգմանությունների շնորհիվ: Իսկապես շատ էի զարմացել: Նույնիսկ պատկերացում չունեի, որ իմ ստեղծագործական աշխատանքները կարժանան մրցանակի: Անկեղծ ասած, սկզբում իմ ստեղծագործական բլոգը ստեղծեցի իմ հաճույքի համար և որ մարդիկ ուղղակի կարդան ստեղծագործություններս: Դրանից հետո սկսեցի ավելի շատ ստեղծագործել ,և վերջապես դրանք գնահատվեցին: Ընդհանրապես ես ռոմանտիկ պատմություններ կամ դրամաներ էի սիրում գրել: Ամենաառաջին գործս բավականին երկար պատմություն էր՝ «Գաղտնիք»-ը, այն իհարկե «հորրոր» էր, բայց… էլ չպատմեմ: Continue reading
Ես «Ձմեռ պապ» մրցանակակիր եմ
Բարև ձեզ, ես Լուիզան եմ։ Շատ եմ սիրում կարդալ, դիտել հետաքրքիր ֆիլմեր, երգեր լսել և ժամանակ անցկացնել ընկերներիս հետ։Հաճախում եմ բազմաթիվ պարապմունքների՝ երգչախմբի, սոլֆեջոյի, ֆլեյտայի,նկարչության և մաթեմատիկայի։
Ինչպես եմ ստեղծագործում
Ստեղծագործությունների անվանումները գլխումս ծագում են պատահաբար։ Դա կախված է նրանից, թե ինչ է կատարվում շրջապատումս նաև իմ տրամադրությունից, թե ինչպիսի օր էր ինձ համար, կամ ինչ հետաքրքիր բաներ եմ տեսել օրվա ընթացքում։ Կենդանիների մասին վերնագրերը ինձ մոտ ծագում են մասամբ իմ թութակի օգնությամբ, նա նույնպես օգնում է ինձ ստեղծագործել և դեռ շատ հետաքրքիր մտքեր է պահել մեզ համար։ Իմ բոլոր ստեղծագործությունները ես ուղարկում եմ ընկեր Արևիկին, ով ուղղում է բոլոր սխալները և վատ ձևակերպած մտքերը, ես նայում եմ իմ սխալները, ինչից հետո ուղղված տարբերակի տեղադրում եմ բլոգումս։ Continue reading
Վախը՝ իմ աչքերով
Մարդիկ կարծիքներով բաժանվում են երկու խմբերի, մեկում դեմ են վախին, իսկ մյուսում ոչ։ Բայց կան նաև մարդիկ ովքեր մտածում են որ վախը ունի համ դրական, համ էլ բացասական կողմեր։ Դրական կողմն է, որ վախի օգնությամբ մարդը խուճապի մատնվելու փոխարեն, աշխատացնում է ինքապաշտպանության կամ զգուշության գործողությունները տվյալ երևույթի ժամանակ։ Բացասական կողմ է հանդիսանում հենց այն օբյեկտը կամ երևույթը որոնցից մարդկանց մոտ առաջանում է վախը։ Այդ վախի պատճառով մարդկության մեծ մասը չի աշխատացնում ինքապաշտպանության ռեակցիան։ Եթե ճիշտն ասեմ մեկ մեկ ես էլ եմ այդ խմբին պատկանում: Continue reading
Վախենում եմ, որ․․․
Ես վախենում եմ, որ մի օր կգա, երբ ես ամեն ինչ կկորցնեմ:Կորցնելը հեշտ է, բայց այդ կորցրածը գտնելը ամենադժվարն է:Ես չեմ ցանկանում օրերից մի օր մի բան կորցնեմ, ես չեմ սիրում կորցնել, որովհետև հասկանում եմ, որ կորցնելը շատ ցավոտ է, որ հետո շատ ես զխճալու այն ամենի համար ինչ արեցիր:Միշտ պետք է պահպանենք այն ամենը ինչ ունենք, ինչը մերն է, և չպետք է այդ ամենը մեր ձեռքից բաց թողնենք, որպեսզի հետո չկորցնենք և, որ հետո, էլ գտնելու կարիք չլինի, որպեսզի հետո այդ ցավը չզգաս և չիմանաս, թե դա ինչ ցավ է: Continue reading
Հավատա․․․
Եղիր ազատ,եղիր անհոգ ու սավառնիր երկնքում ինչպես թռչուն:Եղիր պարզ ու անկեղծ քո ԱՍՏԾՈ հետ:Երազիր,երազիր ու անիրականը դարձրու իրական:Հիշիր ,որքան էլ ծովը գեղեցիկ է ,այն երբեմն ալեկոծվում է:Մարդը նույնպես ունի ալեկոծվելու իր ժամանակը:Թող,որ ամեն առավոտ լույսը բացվի մի նոր հույսի հետ և հույսը թող մի օր լուսաբացի հետ արդարացվի:Շատ բան կա,միառժամանակ շատ քիչ բան է պետք ժպտալու ու լիիրավ երջանիկ լինելու համար:Երբ հոգիդ կվարարի ու կմոլորվես մտքերիդ մեջ որոնք պարուրված են խավարով,մինչ կմտածես հանձնվելու մասին,արևը կգա,լույսը խավարը կհանի, դու միայն հավատա:Արթնացրու հոգուդ մեջ այն շողերը,որոնք ժպտալ են ստիպում:Հիշիր,նույնիսկ ամենամութ գիշերը կավարտվի ու արևը նորից կծագի: Continue reading
Իմ սրտի մարդիկ
Իմ սրտի մարդիկ ծնողներս և հարազատներս են։ Իմ սրտի մարդիկ չեն կարող լինել կեղծ և սուտասան։ Ամեն մարդ իր սրտի մարդուն ընդունում է այնպես, ինչպես որ ինքն է։ Մարդու սրտի մարդը հենց ինքն է։ Այն մարդը կամ մարդիկ որոնք գտնվում են քո սրտում քեզ համար կարևոր են։ Իմ սրտի մարդիկ երբ ինձ խաբեն, դավաճանեն, այդ ամենն չեմ ների, քանի որ խաբեությունը և դավաճանությունը աններելի են։
Նյութի հեղինակ՝ Գոռ Մնացականյան
Վախենում եմ, որ․․․
(Ներողություն գրամոլությանս համար)
Լինում են պահեր, երբ ես, նայելով մարդկանց, փորձում եմ գուշակել, թե ինչ են նրանք մտածում։ Հիանալի իմանալով, որ մարդիկ միշտ իրենց մտքերը մինչև մերջ չեն ասում, ես հասկանում եմ, թե ինչքան բան եմ բաց թողնում։ Վախենում եմ, երբ մտածում եմ մեր աշխարհի անսահմանության մասին, կամ, օրինակ, նրա մասին, որ այն ժամանակ, երբ ես գրեցի սա, մի հսկայական աստղ ամբողջությամբ ոչնչացվեց ինձնից միլիարդավոր կիլոմետրեր հեռու, այդ ամենին դեռ գումարենք այն, որ դա եղավ բացարձակապես անաղմուկ։ Սոսկալի է, չէ՞։ Իսկ մենք՝ մահկանացուներս, սրա մի փշուրն ենք։ Չնայած, աշխարհից ավելի ահ ներշնչող և անսահման մի բան կա՝ մարդկանց ագահությունը։ Ի համեմատ տիեզերքում կատարվող բաների, մարդկային ագահությունը մեզ համար ակնհայտ է։ Ես վախենում եմ բոլոր թերասացություններից մարդկանց պատմության մեջ, բոլոր խորհրդավոր, չպատմած հեքիաթներից։ Continue reading
Վախենում եմ, որ․․․
Ես Մարիամն եմ, մինչև 13 տարեկան ես ոչնչից չէ վախենում, սակայն մի չարաբաստիկ օր ամեն ինչ գլխի վրա շրջվեց։ Ես ծնվածս օրվանից շատ-շատ եմ վախեցել ընդամենը 2 բաներից՝ բարձրությունից և ինքնաթիռի վթարից։ Ամեն գիշեր ես վերցնելով մեկ գավաթ ջուր ստիպված եմ լինում անցնել մութ՝ խոհանոցով, միջանցքով, ես մթությունից ընդանրապես չէի վախենում, միայն փոքր-ինչ վախ ունեի, որ կարող էի ինձ մթության մեջ խփել տան տարբեր անկյունների։ Ես ընդանրապես չեմ նայում սարսափներ, ատում եմ դրանք, չեմ հասկանում թե ինչու են մարդիկ նայում սարսափները և սկսում վախենալ։ Սա երևի իմ միակ փոքր վախն է։ Continue reading
Հրաշքի սպասում
Աշխարհում հրաշագեղ մի հրաշք կա, որին սպասում են ինը ամիս։ Դուք մտածում եք, որ դա երեխա՞ն է, որը պետք է ծնվի։ Դա էլ է հրաշք, բայց իմ մտապահած հրաշքը շղարշի պես նուրբ է և սառն է՝ ինչպես սառույցը։ Այս հրաշքին սպասում են և՛ մեծերը, և՛ երեխաները, քանի որ նա ուրախություն է բերում։ Այո՛, դա փաթիլն է, մի գեղեցիկ ստեղծագործություն։ Դա երկնքից իջնող ձմեռային թիթեռ է։ Փաթիլի չկրկնվող դաճերը հիացմունք են առաջացնում։ Իսկ երբ դառնում են ձնագնդի, ավելի շատ են ուրախացնում երեխաներին, քանի որ ներքաշում են խաղի մեջ։ Continue reading