Հրաշքի սպասում

Աշխարհում հրաշագեղ մի հրաշք կա, որին սպասում են ինը ամիս։ Դուք մտածում եք, որ դա երեխա՞ն է, որը պետք է ծնվի։ Դա էլ է հրաշք, բայց իմ մտապահած հրաշքը շղարշի պես նուրբ է և սառն է՝ ինչպես սառույցը։ Այս հրաշքին սպասում են և՛ մեծերը, և՛ երեխաները, քանի որ նա ուրախություն է բերում։ Այո՛, դա փաթիլն է, մի գեղեցիկ ստեղծագործություն։ Դա երկնքից իջնող ձմեռային թիթեռ է։ Փաթիլի չկրկնվող դաճերը հիացմունք են առաջացնում։ Իսկ երբ դառնում են ձնագնդի, ավելի շատ են ուրախացնում երեխաներին, քանի որ ներքաշում են խաղի մեջ։ Այդ հրաշքի սպասումով ես կանցկացնեմ մոտակա օրերը, որպեսզի դիմավորեմ այս տարվա առաջին փաթիլներին։

Նյութի հեղինակ՝ Նինա Հարությունյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով