Վախենում եմ, որ․․․

Ես Մարիամն եմ, մինչև 13 տարեկան ես ոչնչից չէ վախենում, սակայն մի չարաբաստիկ օր ամեն ինչ գլխի վրա շրջվեց։ Ես ծնվածս օրվանից շատ-շատ եմ վախեցել ընդամենը 2 բաներից՝ բարձրությունից և ինքնաթիռի վթարից։ Ամեն գիշեր ես վերցնելով մեկ գավաթ ջուր ստիպված եմ լինում անցնել մութ՝ խոհանոցով, միջանցքով, ես մթությունից ընդանրապես չէի վախենում, միայն փոքր-ինչ վախ ունեի, որ կարող էի ինձ մթության մեջ խփել տան տարբեր անկյունների։ Ես ընդանրապես չեմ նայում սարսափներ, ատում եմ դրանք, չեմ հասկանում թե ինչու են մարդիկ նայում սարսափները և սկսում վախենալ։ Սա երևի իմ միակ փոքր վախն է։Իսկ հիմա կխոսեմ այդ չարաբաստիկ օրվա մասին, այդ օրը փետրվարի 13-ն է, իմ սատկած շան օրը ։( Ժամը 15:29 տեղի ունեցավ երկրաշարժ, դա իմ կյանքի առաջին երկրաշարժն էր։ Ես տանը մայրիկիս էի օգնում, երբ սկսվեց այդ ամենը ես սկսեցի խուճապի մատնվել, ձեռքերովս փակեցի ականջներս և բարձր սկսեցի բղավել, վազեցի մայրիկի մոտ, և մենք եղբայրներիս հետ կանգնեցինք մեր տան հիմնական պատի տակ, ես և՛ բղավում էի, և՛ լացում, և աղոթում։ Ես անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ այն տևեց 5 վարկյան։ Այդ օրվանից հետո շատ բաներ են փոխվել, հիմա ես աշխատում եմ մենակ չլինել, վախենում եմ՝ նորից կկրկնվի, հարազատներիս կորցնել։ Վախենում եմ մենակ մնալ, իսկ այն ժամանակ սիրում էի։

Քիչ-քիչ ամեն ինչ դառնում է առաջվանը։) Միթե՞ այս ամենը իրական է։

Նյութի հեղինակ՝ Մարիամ Բարսեղյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով