Վախենում եմ, որ․․․

(Ներողություն գրամոլությանս համար)

Լինում են պահեր, երբ ես, նայելով մարդկանց, փորձում եմ գուշակել, թե ինչ են նրանք մտածում։ Հիանալի իմանալով, որ մարդիկ միշտ իրենց մտքերը մինչև մերջ չեն ասում, ես հասկանում եմ, թե ինչքան բան եմ բաց թողնում։ Վախենում եմ, երբ մտածում եմ մեր աշխարհի անսահմանության մասին, կամ, օրինակ, նրա մասին, որ այն ժամանակ, երբ ես գրեցի սա, մի հսկայական աստղ ամբողջությամբ ոչնչացվեց ինձնից միլիարդավոր կիլոմետրեր հեռու, այդ ամենին դեռ գումարենք այն, որ դա եղավ բացարձակապես անաղմուկ։ Սոսկալի է, չէ՞։ Իսկ մենք՝ մահկանացուներս, սրա մի փշուրն ենք։ Չնայած, աշխարհից ավելի ահ ներշնչող և անսահման մի բան կա՝ մարդկանց ագահությունը։ Ի համեմատ տիեզերքում կատարվող բաների, մարդկային ագահությունը մեզ համար ակնհայտ է։ Ես վախենում եմ բոլոր թերասացություններից մարդկանց պատմության մեջ, բոլոր խորհրդավոր, չպատմած հեքիաթներից։ Ինձ սարսափեցնում է այն մարդկանց թիվը, որոնք պայքարել են մինչև վերջ և որոնց անունները պատմությունը չի արձանագրել։ Այն բոլոր ստերից և չար կատակներից, որոնք արտասանվել են երկերեսանի, «բարի» մարդու շրթունքներից։ Այն փաստից, որ մենք երբեք չենք հասկանա մեր դժվարագույն աշխարհը։

Չնայած, այս ամեն ինչից հետո ես մի հարց եմ ունենում՝ «Ինչո՞ւ եմ վախենում այն բաներից, որոնք ինձ շրջապատել են դեռ ամենասկզբից։ Ինչո՞ւ են իմ մեջ սարսափ ներշնչում այն բաները, որոնց ես, իրականում, պետք է սովոր լինեմ»։

Ով գիտե՝ գուգե մենք կարող ենք ինչ-որ բան փոխել…

Նյութի հեղինակ՝ Նարե Ղազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով