Վախենում եմ, որ․․․

Ես վախենում եմ, որ մի օր կգա, երբ ես ամեն ինչ կկորցնեմ:Կորցնելը հեշտ է, բայց այդ կորցրածը գտնելը ամենադժվարն է:Ես չեմ ցանկանում օրերից մի օր մի բան կորցնեմ, ես չեմ սիրում կորցնել, որովհետև հասկանում եմ, որ կորցնելը շատ ցավոտ է, որ հետո շատ ես զխճալու այն ամենի համար ինչ արեցիր:Միշտ պետք է պահպանենք այն ամենը ինչ ունենք, ինչը մերն է, և չպետք է այդ ամենը մեր ձեռքից բաց թողնենք, որպեսզի հետո չկորցնենք և, որ հետո, էլ գտնելու կարիք չլինի, որպեսզի հետո այդ ցավը չզգաս և չիմանաս, թե դա ինչ ցավ է:Իմ կյանքում դեռ չի եղել այնպիսի դեպք, որ ես ինչ, որ բան կամ ինչ, որ մեկին կորցնեմ, ես միշտ գտնում եմ ես ամեն անգամ ինչ,որ հետաքրքիր բան եմ գտնում կամ ինչ, որ հետաքրքիր մեկին, ում հետ կարող եմ իմ ամեն մի ցավը կիսել, նրա հետ անցկացնել իմ ազատ ժամանակը և կարևորը, որ այդ ամենը անել ժպիտով, որովհետև ես վերջապես գտել եմ այն մեկին ում հետ հետաքրքիր է անցնում իմ կյանքը:Եվ այդ դեպքում ես էլ չեմ վախենա նրան կորցնելուց, որովհետև ես գիտեմ ու հասկանում եմ, որ նրան կորցնելով ես ոչ, թե նրան կամ ուրիշին եմ ցավեցնում այլ հենց ինձ ես նրան կորցնելով ինձ եմ վնասում:Միշտ պահեք և պահպանեք այն ամենը ինչ, որ ունեք ձեր կյանքում և աշխատեք երբեկ չկորցնել:

Նյութի հեղինակ՝ Սաթենիկ Մանուկյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով