Մի թող նրանց սպանել քո մեջի ամենաթանկ բանը

Ամենամանկուց մենք լինում ենք շատ բարի, խելոք, աշխատասեր, բայց հետո մենք արդեն սկսում ենք մեծանալ, և ամեն ինչն փոխվում է:
Երեխան դեռ չի տեսել ամբողջ աշխարհը, չի սկսել ապրել նորմալ, իսկ իր գլուխը մտցնում են տարբեր ստերեոտիպներ, և այդ պատճառով մենք ավելի խորն ենք մտածում, քան շատ մեծ մարդիկ:
Երեխաի մոտ գլխում ապրում են ֆռազաներ, ՙՙիմ մոտ ամեն ինչ կստացվի՚՚, ՙՙես ուզում եմ երազել ավելիի մասին՚՚, ՚՚ես կարող եմ ընկնել, և սխալներ գործել՚՚, բայց, ինչ է կատարվում հետո:
Տարբեր բաները կոտրում են մեր երազանքները, մեզ ասում են որ սխալվել չի կարելի, մեզ ասում են անել այս կամ այն բանը, և շատ ժամանակ մենք ռոբոտի նման անում ենք:
Երբեք մի թող ոչ մեկին կոտրել քո երազանքները, մի կարցրու այդ հնարավորությունը:
Գտիր մի երազանք, և վերածրու դա իրականություն, ամեն գնով: Continue reading »

Ամեն ինչ այնպե՜ս տարօրինակ է․․․

Դրսում քայլելիս տեսնում ես տարբեր մարդկանց ,դեմքեր։Բոլորն ունեն գաղտնիքներ ,խնդիրներ ,բայց մենք կյանքում չենք իմանա ,թե ինչ են թաքցնում նրանք ։Առաջինը ,նայում ես աչքերին և զգում մարդուն։ Տեսնում ես ՝ թախծոտ աչքեր,երջանիկ աչքեր,ուրախ աչքեր,հոգնած ․․․ տարբեր։ Այդ աչքերի տակ մի բան թաքնված է ,բայց ինչ չես կարող իմանալ ։
Պարզ է լինում տեսնել մարդուն ,երբ արևոտ եղանակ է ։Թե ֆիզիկապես,թե հոգեպես հեշտ ես տեսնոււմ մարդու <<վիճակը>>։ Նայելով մարդու տխուր կամ երջանիկ աչքերին դու էլ ես դա զգում ։ Continue reading »

Անցյալից հետո մինչ ապագան

Ամեն անգամ վերջում նստում ու մեկս մյուսի վրա ենք ծիծաղում, թե ով ինչ էր անում՝ չպատկերացնելով, որ դա կարող էր լինել մեր կյանքի վերջակետը, որովհետև մեր սրտերում վախ կա, վախ, որ անցյալը կվերադառնա։ Իսկ այդ պահին կանգնած սառում ենք։ Դա նրանից է, որ  ապրում ենք կա՛մ անցյալով, կա՛մ ապագայով։ Մենք չենք խոսում ներկայի մասին։ Երբևէ «վաղը կխոսենք»-ից կամ «վաղը կհանդիպենք»-ից հետո ինքներդ Ձեզ հարց տվե՞լ եք՝ վաղը կգա՞, թե՞՝ ոչ, վաղը կապրե՞նք, թե՞՝ ոչ։ Մենք միայն հարմար առիթ ենք փնտրում, որն այդպես էլ չի գալիս, մի՞գուցե մեզ թվում է, որ մենք անմահ ենք և լիքը ժամանակ ունենք։ Մեզ այդպես է թվում, որովհետև մեր ծնված օրվանից ասում են, որ շա՜տ երկար ենք ապրելու։ Ու այդպես մեզ հաճախ ստում են կամ հույս են տալիս մարդիկ․․․այն սովորական մարդիկ, ովքեր իրենց հաջորդ րոպեն էլ չգիտեն։ Մարդկանց հույս մի՛ տվեք՝ ասելով՝ ամեն բան լավ կլինի, որովհետև պատերազմից 5 րոպե առաջ ոչ ոք չէր ասել՝ «շուտով պատերզամ կսկսվի», երկրաշարժից առաջ ոչ ոք մեզ նստած տեղից չէր հանել ու չէր ասել՝ «պատրաստվե՛ք, հիմա երկրաշարժ կլինի», հարազատ մարդ կորցնելուց րոպեներ առաջ ոչ ոք չկա, որ ասի՝ «մի քանի րոպե, ու նա կմահանա»։ Continue reading »

Ես «Ձմեռ պապ» մրցանակակիր եմ

Ես Դավթյան Անահիտն եմ:Սովորում եմ Միջին Դպրոցի 8.7 դասարանում:Ես մեր երգի խմբի և ընկեր Լուիզայի հետ միասին իմացանք,որ մեր խումբը ճամփորդություն է շահել:Թերթում էի հաղթողների անունները և պատահական տեսա իմ անունը: Սկզբից լուրջ չընդունեցի,մտացեծի՝ երևի ես չեմ: Հետո մի քանի անգամ նայեցի ու հասկացա, որ ես եմ: Միանգամից ուղարկեցի ընկեր Արևիկին, որ հասկանայի, թե ինչ մրցանակ է և ինչպես է ստացվել, որ ես էլ եմ շահել: Նա ասաց, որ ինքն է ուղարկել իմ աշխատանքները: Ուրախությանս չափ չկար: Իմ սիրելի ուսուցիչը ինձ գնահատում է: Ժպիտը դեմքիցս չէր իջնում: Չէի հասկանում, չէի հավատում, բայց միարժամանակ հավատում էի ու հասկանում: Այդ օրը դարձավ իմ կյանքի լավագույն օրերից մեկը: Ես մեծ ուշադրություն եմ դարձնում իմ կրթությանը ու այս հաղթանակը ինձ համար անհավանական էր ու բաղձալի: Continue reading »

Ես «Ձմեռ պապ» մրցանակակիր եմ

6-րդ դասարանում, երբ ստեղծագործություն գրեցինք «Իմ երազանքների քաղաքը» վերնագրով, շատերը հավանեցին, և սիրով սկսեցի ստեղծագործել: Բացեցի իմ ստեղծագործական բլոգը, որտեղ հրապարակեցի մտքերս, որոնք չկան իմ ուսումնական բլոգում: Սակայն, ինչպես հասկացա, ամենից շատ սիրվեց «Իմ կյանքի ժամերը» ստեղծագործությունը, որը նույնպես գրել եմ 6-րդ դասարանում: Հետո սկսեցի էլ ավելի հաճախ գրել և ունեմ նոթատետր, որտեղ կան ստեղծագործություններ, որոնք ոչ ոք չի կարդացել, և բոլորը կկարդան այն ժամանակ, երբ այն տետրից կվերածվի գրքի: 7-րդ դասարանում եղան պահեր, որ որոշեցի դադարել ստեղծագործելը, սակայն դեռ շարունակում եմ: Իսկ արդեն այս տարի՝ 8-րդ դասարանում, ընկեր Արևիկի հետ բացեցինք ստեղծագործական և թարգմանչական բլոգները, որտեղ հրապարակված են 8-րդ դասարանցիների կատարած թարգմանություններն ու ստեղծագործությունները: Continue reading »