Հնչում են օրերը, կանչում են․․․

Մենք ապրում ենք այն իրականության մեջ, որտեղ ամեն օրը մի նոր հնարավորություն է, սակայն, մենք չենք ապրում: Մենք գիտենք, որ երկար ենք ապրելու ու դադարում ենք ապրել: Մենք չենք ապրում մեր օրերը, մենք չենք գունավորում այն մեր կարողություններով: Մենք միշտ ապրում ենք միայն անցյալով: Իրոք սիրում ենք անցյալով ապրել: Չենք նայում ապագային, չենք նկատում ինչ է կատարվում մեր շուրջն աշխարհում: Իհարկե հիշենք ու հարգենք անցյալը, հարգենք նաև ներկան, բայց չէ որ կյանքը վառ գույների կարիք ունի: Իսկ այն չի երանգավորվի այնքան ժամանակ միչև մենք չորոշենք ապրել գունավոր ու պարզ կյանքով: Մենք չենք ապրում այնպես, որ սիրենք կյանքը, որ ամեն օրը կանչի մեզ: Մենք ապրում ենք երազանքներով, բայց ոչ՝ նպատակներով: Իսկ նպատակներն են, որ կանչում են մեզ, որ կյանքը իմաստավոր են դարձնում: Մենք ապրում ենք առանց շտապելու, շա՜տ սովորական այս անսովոր աշխարհում:

Նյութի հեղինակ՝ Միլենա Պողոսյան

Սիրում եմ մարդկանց հաճույք պատճառել

«Հաճույք» ասելով՝ հասկանում եմ անկեղծ ժպիտներ։ Նաև այդ զգացողությունը առաջնում է այն ժամանակ, երբ երկար ժամանակ նվեր եմ ընտրում։ Ինձ համար հաճելի  է, երբ աշխատանքս դիմացինս գնահատում է։ Հաճելի է, երբ մի փոքրիկ մանրուք դառնում է ինձ համար արժեքավոր։ Հաճելի է, երբ այդ փոքրիկ մանրուքը վերածվում է լավ հիշողության։ Հաճելի է, երբ իրար հանդեպ հարգանքով ենք վերաբերվում։Հաճելի է, երբ զբաղվում եմ նրանով, ինչ սիրում եմ։ Հաճելի է, երբ օգնում եմ այն մարդուն, ով օգնության կարիք ունի։ Continue reading »

Վախը՝ իմ աչքերով

Բոլորս անընդհատ խոսում ենք մեր վախերից։ Բոլորս ասում ենք «վախ-վախ- վախ», բայց եկեք հասկանանք, թե ինչ է  վախը։ «Վախը ձևավորվում է սպառնալիքի կամ վտնագի սպասումից բխող ֆիզիոլոգիական փոփոխությունների, էքսպրեսիվ վարքի և սպեցիֆիկ ապրումների հիման վրա», — ասում է վիքիպեդիան։ Վախերը չեն թողնում մեզ հանգիստ ապրել, ոմանց մոտ վախերը  սկսում են հոգեկան վիճակի վրա ազդել և այլն։ Այնպիսի մարդ չկա, որ վախ չունենա։ Ես էլ ունեմ վախեր։ Նույնիսկ ուժեղ մարդիկ ունեն վախեր։ Continue reading »

Կրակ կա սրտիս մեջ

Երբ նա ինձ ասաց, որ էլ չի ուզում ինձ հետ շփվել ես շատ նեղվեցի և չեի ուզում ինչ, որ մեկին տեսնել, այդ պահին սիրտս ամբողջությամբ լցվեց կրակով և ատելությամբ:Ես այդ օրվանից հետո սկսեցի ամբողջ օրը մտածել նրա մասին, ամեն անգամ, երբ հիշում էի, որ մենք էլ միասին չենք ես նեռվայնանում էի և սկսում էի ինձ կոտորել:Մի քանի օր հետո ես սկսեցի ինքս ինձ հետ խոսել:Ես դարձա հոգեկան և այդ վիճակում ինձ միայն կարող էր փրկել սերը:Մի քանի օր անց ես նրան տեսա ուրիշի հետ, բայց տարօրինակ էր, երբ ես նրան տեսա ինձ հետ ոչինչ չպատահեց:Որոշ ժամանակ անց ես գտա իմ իրական սիրուն, ես շատ ուրախացա և դուրս եկա այդ հոգեկան վիճակից: Continue reading »

Արդարություն

Արդարությունն այն է, ինչ փնտրում են բոլոր մարդիկ։ Մենք այն փնտրում ենք վաղ մանկությունից։ Հիշում եմ՝ երբ փոքր էի, տանը ինչ-որ մեկը ինչ-որ բան էր վնասում, անմիջապես մեղավորներին փոքրերի մեջ էին փնտրում․ ես միշտ ուզում էի ապացուցել ճշմարտությունը և ծնողներին հասկացնել, որ ես մեղավոր չեմ։ Արդեն այդ ժամանակ ես գիտեի՝ ինչ է արդարությունը: Արդարությունն այն է, երբ յուրաքանչյուր ոք ստանում է իր արժանի փոխհատուցումը։ Գոյություն ունի «կարմա» հասկացություն, էնպես որ պետք չէ լցվել ատելությամբ, ամեն մեկն ստանում է իր պատիժը․ դա կյանքի կաննոն է: Երբ մարդն աշխատում է, ներդնում է իր ուժերը և առավելագույն ջանք է գործադրում իր աշխատանքի վրա, նա արժանի է պարգևի,  գովասանքի՝ իր աշխատանքի համար։ Շատերը խոսում են արդարության մասին։ Ժողովրդական իմաստությունն ասում է. «Ով չի աշխատում, նա չի ուտում», «Պառկած քարի տակ ջուրը չի հոսում»,«Ինչ ցանես, այն էլ կհնձես»: Երբեմն մի քիչ դժվար է օբյեկտիվ լինել որևէ մեկի կամ ինքդ քո նկատմամբ: Շատ հաճախ պահի ազդեցությամբ մարդկանցով կառավարում են զգացմունքները։ Continue reading »

Ամենակարևոր բանն աշխարհում

Բոլորն էլ իրենց կյանքում, աշխարհում մի բան կարևորում են։ Ինձ համար էլ կա կարևոր բան այս կյանքում ՝ զգացմունքները։ Առանց դրանց կյանքն անհետաքրքիր կլիներ։ Բայց մի բան էլ կա, որ կարևորում եմ՝  ընկերներս են, որոնք  կողքիս են։ Այդ երկու բաներն ինձ համար շատ կարևոր են։ Եթե զգացմունքները չլինեին, մենք չէինք կարող զգալ, թե ինչն է մեզ համար կարևոր, կամ չէինք զգա ընկերների կարևորությունը։ Չէինք հասկանա, զգա մեր կյանքի ամեն մի վայրկյանը։ Ո՞ւմ են պետք աշխարհում մնացած բաները, եթե չզգայինք այդ ամենի ջերմությունը կամ դառնությունը։ Ինչքան էլ հոգեպես կամ նույնիսկ ֆիզիկապես վատ զգանք մեզ, պետք է հիշենք, որ կան նաև լավ զգացմունքներ։ Continue reading »

Ամեն ինչ այնպե՜ս տարօրինակ է

Դրսում քայլելիս տեսնում ես տարբեր մարդկանց, դեմքեր։ Բոլորն ունեն գաղտնիքներ, խնդիրներ, բայց մենք կյանքում չենք իմանա, թե ինչ են թաքցնում նրանք։ Նախ՝ նայում ես աչքերին և զգում մարդուն։ Տեսնում ես  թախծոտ աչքեր, երջանիկ աչքեր, ուրախ աչքեր, հոգնած ․․․ տարբեր։ Այդ աչքերի տակ մի բան թաքնված է, բայց՝ ինչ, չես կարող իմանալ։
Հեշտ է մարդուն «տեսնել», երբ արևոտ է եղանակը։ Հեշտ ես տեսնում մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան «վիճակը»։ Նայելով մարդու տխուր կամ երջանիկ աչքերին՝ դու էլ ես տխրում կամ երջանկանում։

Ամեն ինչ այնպե՜ս տարօրինակ է ․․․։ Ինչո՞ւ այն մարդը, ում այդքան գնահատում, սիրում ես, քեզ չի գնահատում։ Ինչու՞ է կյանքն այդպես անարդար ․․․կամ էլ՝ ինձ է այդպես թվում։ Մի՞գուցե ես եմ սխալ, բայց գրում եմ այս մասին․ կարող է օգնի հասկանալ։ Արտահայտվելն էլ է դժվար։ Continue reading »

Հավատա․․․

Եղիր ազատ,եղիր անհոգ ու սավառնիր երկնքում ինչպես թռչուն:Եղիր պարզ ու անկեղծ քո ԱՍՏԾՈ հետ:Երազիր,երազիր ու անիրականը դարձրու իրական:Հիշիր ,որքան էլ ծովը գեղեցիկ է ,այն երբեմն ալեկոծվում է:Մարդը նույնպես ունի ալեկոծվելու իր ժամանակը:Թող,որ ամեն առավոտ լույսը բացվի մի նոր հույսի հետ և հույսը թող մի օր լուսաբացի հետ արդարացվի:Շատ բան կա,միառժամանակ շատ քիչ բան է պետք ժպտալու ու լիիրավ երջանիկ լինելու համար:Երբ հոգիդ կվարարի ու կմոլորվես մտքերիդ մեջ որոնք պարուրված են խավարով,մինչ կմտածես հանձնվելու մասին,արևը կգա,լույսը խավարը կհանի, դու միայն հավատա:Արթնացրու հոգուդ մեջ այն շողերը,որոնք ժպտալ են ստիպում:Հիշիր,նույնիսկ ամենամութ գիշերը կավարտվի ու արևը նորից կծագի:Դու եղիր նվերը աշխարհի:Դուրս հանիր քեզ քո կաղապարված սահմանափակությունից: Continue reading »