Այնքան․․․

Այնքան չասված խոսքեր կան, որ թվում է, թե սիրտս կպայթի, եթե շարունակեմ ամենն իր ներսում թողնել։

Այնքան չապրած պահեր կան, որ թվում է, թե կյանքը ինձնից երես կթեքի նման հնարավորությունները ձեռքիցս բաց թողնելու համար։

Այնքան օրեր են եղել, որ լուսացրել ու մեծ դժվարությամբ գլորել եմ առանց քեզ։

Այնքան շատ են եղել հնարավորությունները նոր ծանոթությունների, բայց ես քեզ ճանաչելով խուսափել եմ դրանցից։

Ես կիսատ եմ թողել ամեն ինչ, ու հիմա շարունակել ապրել անհնար է։

Ես չեմ կարողանում նորից սկսել ամեն ինչ, երբ ոչինչ էլ չի վերջացել…

Նյութի հեղինակ՝ Անի Գյոզալյան

Իսկական հրաշքը սա է․․․

Իմ կյանքում շատ հրաշքներ են տեղի ունեցել ,բայց այս հրաշքն ամենալավն էր։Ինչ է հրաշքը՝ Հրաշքը դիցաբանական պատկերացումներում աստվածային  ուժի միջամտությամբ կատարվող գերբնական երևույթն է։Ես հավատում եմ հրաշքների և սիրում եմ հրաշքներով ապրել։ Հավատացեք , բայց հրաշքներով ապրելը շատ լավ է ՝ որովհետև աշխարհն այնքան է չարացել մարդկանց վատը լինելու և վատ արարքների պատճառով , որ երբ դու մտնում ես այդ քո երևակայական հրաշքների աշխարհը դու կտրվում ես իսկական աշխարհից և մտնում մի աշխարհ, որտեղ լավից բացի ոչ-մի վատ բան չկա , որտեղ գայլ ու գառ համերաշխ ապրում են կողք-կողքի, բանտերում մարդիկ չկան, ծերանոցներում ծերեր չկան։ Continue reading »

Երաժշտություն

Երաժշտությունն այնքան հասարակ և միևնույն ժամանակ տարբեր և հիանալի բան … Ես իսկապես սիրում եմ երաժշտություն: Այս բոլոր հմայող մեղեդիները, հնչյուններ, որոնք անցնում են հոգու խորքերը:

Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլիներ կյանքը առանց նրա: Հավանաբար մոխրագույն: Անխոս Սառեցված կարուսելի նման մի բան ՝ կառավարման վահանակի վրա մեծ կողպեքով: Եվ այս ամրոցը երաժշտական ​​կլիներ: Ի վերջո, արժե ընտրել ճիշտ բանալին, քանի որ ամբողջ գոյությունը կլցվի զվարճալի, հնչեղ ջրհեղեղներով և հեռավորության վրա լողացող երեւակայություններով: Իսկապես, դուք չեք նկատել, թե ինչպես է ամեն ինչ փոխվում, մենք պետք է միացնե՞նք նվագարկչին: Continue reading »

Ընտանիքն՝ իմ աչքերով

Ընտանիքը կարող է նշանակել շատ տարբեր բաներ։ Դասագրքերի այս սահմանումները գուցե ունեն տեխնիկական տերմինաբանության իրավունք, բայց դրանց մեջ բացակայում է հիմնական իմաստը ՝ կայունություն, սեր, վստահություն և աջակցություն: Իմ կարծիքով, յուրաքանչյուր ոք ունի իր ընտանիքը և արժանի է դրան: Ընտանիքը ոչ միայն մայրն է, հայրը, քույրը և եղբայրը, տատիկը և պապիկը։ Ընտանիք համարում են այն, որտեղ անձն զգում է ինքն իրեն ինչպես տանը։ Զգում է ապահով, հարմարավետ, սիրված և ընդունված է նրանց կողմից, ում նա անվանում է ընտանիք: Ոչ բոլոր ընտանիքներն են ամբողջովին արև ու ծիածան, որտեղ երեխան անվերապահ սիրում է իր ծնողներին: Միայն այն պատճառով, որ դա իր ընտանիքն է, դա չի նշանակում, որ նա պայմանավորվում է սիրել նրանց, անկախ ամեն ինչից: Continue reading »

Ամեն մարդ իր գույնն ունի

Ես այս նախադասությունը կարդալով՝ Ամեն մարդ իր գույնն ունի, հասկանում եմ այսպես, որ բոլորը իրարից տարբերվում են ամեն մարդ իր բնավորությունը ունի, տեսքը և այլն։ Օրինակ ես շբվում եմ տարբեր մարդկանց հետ, լինում է, որ կռվում եմ, որովհետև մենք չենք կարողանում իրար հետ ընկերանալ, իմ կարծիքով դրա պատճառը այն է, որ մենք նման չենք, այսպես ասած նա ուրիշ գույնի է։ Իմ ընկերները նույնպես տարբերվում են բնավորությամբ, բայց ինչ — որ չափով նման ենք իմ կարծիքով։

Նյութի հեղինակ՝ Մարտին Բարսեղյան

Պատուհանից բացվող առավոտ

Անծանոթ պատուհանից բացվող առավոտն ամենատխուրն է, եթե գիշերը անցանկալի իրականությունը կարող է երազ թվալ, ապա առավոտյան հոդս է ցնդում իրական թվացող ամեն բան:Ես նույնն եմ, բայց այսօրվանից իմ կյանքում փոխվելու է ամեն-ամեն ինչ, ամեն ինչ կարող է փոխվել մի վարյկյանում հենց այն պահին, երբ ամենաքիչն ես սպասում դրան և այնպես ինչպես երբեք չեիր էլ պատկերացնի, բայց ես նույնն եմ հրաշքների կամ էլ հրեշների աշխարհում, մնում է միայն բացահայտել այդ անծանոթ աշխարհը:

Նյութի հեղինակ՝ Սաթենիկ Մանուկյան

Երջանկություն

Երջանկությունը տարբեր մարդկանց համար տարբեր հասկացություն է, մեկի համար երջանկությունը փողն է, մյուսի համար սերը, մեկ ուրիշի համար էլ կարիեռան լավ շարունակելն է։ Իհարկե այս հարցը շատ վիճելի է, թե ինչի մեջ է երջանկությունը։ Ես կարծում եմ երջանկությունը բոլորի համար չէ նախատեսված, երջանկությունը պետք է ստեղծենք ինքներս, աշխատենք, չարչարվենք, որ ապագայում մեզ երջանիկ համարենք ամեն առումով։ Մարդիկ շատ են ասում, որ իրենք երջանիկ չեն, բայց այն, որ այդ բառերը ասող մարդը կարողանում է խոսել դա արդեն երջանկություն է, որովհետև կան մարդիկ, որ չեն կարողանում դա անել։ Իրականում բոլորն էլ երջանիկ են, որ ապրում են։

Նյութի հեղինակ՝ Դավիթ Գրիգորյան