Երբ ես մեծանամ

Աշխարհում շատ մասնագիտություններ կան: Յուրաքանչյուրն ունի իր  առավելություններն ու թերությունները, պահանջներն ու առանձնահատկությունները: Ուսուցիչ, շինարար, բժիշկ, մենեջեր, վարորդ և այլ:  Բոլոր մասնագիտությունները հետաքրքիր են, սակայն անհրաժեշտ է ընտրել միայն մեկը: Առաջնահերթ անհրաժեշտ ք հասկանալ թե ո՞ր է քո կոչումը, ինչով ես ուզում զբաղվել ամբողջ կյանքում, որ սիրով անես:  Առաջին հայացքից դա շատ հեշտ հարցեր են, սակայն սխալ որոշումը կարող է լինել ճակատագրական:

Ես ինքս դեռ վստահորեն չեմ կարող ասել թե ինչ մասնագիտություն կընտրեմ, սակայն շատ եմ սիրում նոր բաներ ստեղծել: Ճարտարապետությունը, դիզայնը, ծրագրերի ստեղծում և այլ մասնագիտություններ հնարավորություն են տալիս դա իրագործելու և իմ ընտրությունը կլինի հենց այդ մասնագիտություններից մեկը: Բայց դեռ կա ժամանակ և ես, միգուցե, դեռ փոխեմ իմ ընտրությունը:

Նյութի հեղինակ՝ Տիգրան Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով