Կրակ կա սրտիս մեջ

Սիրտս կարծես մայրամուտ լինի: Մեկ օր ամբողջությամբ կարմիր է, իսկ մյուս օրը՝ վարդագույն և դեղին: Չեմ հասկանում, թե ինչ եմ զգում, միգուցե սեր, սիմպատիա կամ զզվանք, թախիծ: Մի օր էլ  բում, ու ամպամած է և ոչինչ հասկանալի չի լինում: Եղանակը իսկապես մեծ ազդեցություն ունի տրամադրությանս վրա : Երբ երկինքը ամպամած է, ես կարծես սառը լինեմ ու անտրամադիր, իսկ երբ արևը բացվում է, սկսում եմ ուղղակի ժպտալ: Բայց իսկապես, երբ երկինքը մաքուր է լինում, կարծես ես ավելի բաց և հանգիստ եմ լինում: Ինձ մեջ առաջանում է մի զգացողություն, որը կարծես կրակ լինի: Կրակ, որը կա՛մ մեծանում է, կա՛մ փոքրանում: Հաստատ ոչ բոլորը կհասկանան՝ ինչի մասին է խոսքը, բայց կփորձեմ բացատրել: Պատկերացրե՛ք, դուք մի մարդ եք, ով անպատասխան սիրահարված է մի մարդու: Մի օր դուք կարդում եք հորոսկոպը և ձեզ այն ասում է, որ ամեն ինչ լավ կլինի դուք կունենաք այն ինչ ուզում եք, և մի մարդ որով հմայվում եք, ինչ-որ բան կանի, որը ձեզ կուրախացնի: Իսկ երբ արդեն այդպես ուրախ գալիս եք դպրոց, ոչինչ չի լինում և մյուս օրը դու տխուր և անտրամադիր քայլում ես ամբողջ օրը: Ահա այսպիսի բան է կրակը և այդ փոքրիկ սրտի կրակը քեզ օգնում է, ոգեշնչում է ապրել, շարունակել հավատալ հաջողությանը: Այն կարծես ծով լինի, սկզբում ալիքը մեծ է և ուժեղ, որը քանդում է բոլոր խնդիրները: Բայց դրանից հետո գալիս է մի հատ էլ փոքր ալիք և խփում է քո մեկ խնդրի փոքրիկ հատվածին և կարծես թե դու սառչում ես, բայց հետո ևս մեկ մեծ ալիք է գալիս և հետո երկու, երեք, չորս: Հիշիր որ դու պետք է ուղակի առաջ գնաս: Այդ փոքրիկ կրակը մեծացնելով և մեծացնելով: Եթե ինչ-որ բան չի ստացվում, փորձիր գտնել ուրիշ ճանապարհ և այդ քո սրտի կրակը իսկապես մի պահ կմեծանա: Դու կդառնաս ջերմ, հանգիստ, ուրախ և միշտ ժպտերես:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով