Իմ ամառը․․․

Ամառվա ամիսներն, ինչպես և նախորդ տարիներն, անցան մի ակնթարթում՝ ճապոնական գնացքի արագությամբ։ Սովորաբար ասում են, եթե ժամանակն արագ է անցնում, ուրեմն այն հետաքրքիր և արդյունավետ է եղել, հետևաբար պետք է ուրախ լինել։

Այս տարի Վարդավառի տոնն անցկացրի Գառնիում՝ ընտանիքիս և հարազատներիս հետ։ Գառնիում էի երկրորդ անգամ, բայց այս այցս նոր բացահայտում էր ինձ համար, քանի որ մինչ այդ չէի տեսել Քարերի սիմֆոնիան։ Տարածքի մթնոլորտն աննկարագրելի էր, տեսարանը՝ անսահման գեղեցիկ։ Նայում էի այդ հրաշքին ու զարմանում, թե ինչպես է բնությունն այն կերտել՝ առանց մարդու միջամտության։ Այնտեղ շատ զբոսաշրջիկներ կային, և ինձ ոգևորեց այն փաստը, թե ինչպես էին հիացած խոսում Հայաստանի բնության մասին։

Այս տարի շատ ժամանակ հատկացրի քաղաքում զբոսնելուն և ավելի լավ ճանաչեցի Երևանն՝ իր բոլոր սիրուն կողմերով, հասկացա, թե ինչքան շատ եմ սիրում Մետրոյի կայարանները։ Ֆիլմացանկումս նոր ֆիլմեր ավելացրի, նոր լուսանկարներ արեցի։

Շնորհակալ եմ, ամա՛ռ ջան, մինչ հաջորդ հանդիպում։

Նյութի հեղինակ՝ Նարե Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով