Կախարդական օր

Մեր կյանքում կա մի կախարդական օր, որը կոչվում է Ամանոր։ Ես ինչո՞ւ չասացի մարդու ծննդյան օրը, որովհետև այդ ծննդյան օրը ուրախանում են քո բարեկամները, բայց Ամանորին ուրախանում են բոլորը։ Ամանորին կատարվում են շատ հրաշքներ։ Ամանորը հրաշալի ժամանակ է ուրախանալու համար,հաց ուտելու համար,տունը զարդարելու համար,տան մարդկանց ջերմություն հաղորդելու համար։Ես սիրում եմ Ամանորը նրա համար, որ վերջապես դնելու եմ տոնածառ և զարդարելու։ Սիրե՛ք Ամանորը․․․

Նյութի հեղինակ՝ Հայկ Փիլիպոսյան

Երբ երկինք եմ նայում

Երկինք… միակ տեսարանն է, որին կարող եմ անվերջ նայել, որովհետև երկնքում կարող ես գտնել ամեն ինչ։ Օրինակ` պարզ երկնքում կարող ես գտնել խաղաղություն և հանգստություն, երանի թե միշտ պարզ երկնքի նման լիներ մեր կյանքը։ Իսկ ամպոտ երկնքում թուխ ամպերին նայելով` տխրում ես, բայց այն նույնպես շատ հետաքրքիր է, հատկապես երբ կայծակ է լինում, ու անձրև գալիս… Իսկ գիշերային աստղաշատ երկնքում կարող ես գտնել աստղերի նման անվերջ մտքեր։

Երկինքը արտացոլում է երկիրը և բնության մեջ տեղի ունեցող երևույթներով իր մտքերն է մեզ փոխանցում։

Նյութի հեղինակ՝ Նարե Խաչատրյան

Եթե կախարդական փայտիկ ունենայի

Եթե ես կախարդական փայտիկ ունենայի և տարիքով ավելի փոքր լինեի,իհարկե կցանկանայի ունենալ շատ խաղալիքներ, համեղ կոնֆետներ․․․

Սակայն այժմ 11 տարեկան եմ և ավելի հասուն եմ մտածում: Իմ փայտիկով աշխարհին կբեեի խաղաղություն: Որ շուրջբոլորը տիրեր խաղաղություն, չմահանային անմեղ մարդիկ: Հաջորդ հրաշքը կլիներ այն, որ կկառուցեի մի մեծ տուն, որտեղ կապրեին իմ քաղաքի բոլոր անտուն շները:Ես ինքս պահում եմ շուն և շատ եմ տխրում, երբ տեսնում եմ նրանց փողոցում՝ հատկապես ձմռանը: Իմ փայտիկով կբուժեի անբուժելի հիվանդ երեխաներին:Կրթությունը բոլոր ոլորտներում կդարձնեի անվճար:Կօգնեի բոլոր ծեր տատիկ-պապիկներին և այնպես կանեի, որ իմ փայտիկը բարձրացներ նրանց թոշակները, որպեսզի ապրեին ավելի բարեկցիկ կյանքով: Continue reading »

Թարս երկիրը

Մի օր քայլելիս մի պատ տեսա, որի վրա գրված էր․ «Գնա՛ դեպի աջ»: Մի քիչ մտածելուց հետո այդպես էլ արեցի: Դեպի աջ գնալուց հետո մի սպիտակ դուռ նկատեցի, որի վրա գրվածք կար․ «Եթե ուզում ես անցկացնել օրդ ոչ ինչպես միշտ, մտի՛ր այստեղ»: Ես գործեր չունեի, չէի շտապում և որոշեցի օրս անցկացնել այդ դռան ետևում:

Դուռը բացելով՝ հայտնվեցի մի տարօրինակ աշխարհում՝ Թարս աշխարհում: Այդտեղ ամեն ինչ թարս էր, մարդիկ նստում էին սեղաններին, աթոռների փոխարեն, մեծ կենդանիները մարդկանց վզկապով դուրս էին բերում վազելու, իսկ ցերեկը Լուսինն է երկնքում, գիշերը՝ Արևը: Continue reading »

Ինչ լավ է, որ մենակ չես

Իմ կարծիքով ամենաթանկ նվերը ընտանիքն է և ընկերները։ Ընկերների հետ դու կարող ես ճամփորդել, խաղալ բակում, դպրոցում սովորել, իսկ ընտանիքի հետ դու կարող ես տարբեր ընտանեկան, տրամաբանական խաղեր խաղալ, մայրիկի և տատիկի հետ համեղ թխվածքաբլիթ պատրաստել։ Օրինակ՝ ես իմ ընկերների հետ շատ եմ ճամփորդել․գնացել ենք տարբեր գյուղեր, լեռներ ենք բարձրացել։Ես նաև իմ մայրիկի հետ եմ ճամփորդում․ նա շատ է սիրում ճամփորդել։ Մենք դպրոցում դասերից հետո գնում ենք բակ խաղալու, իսկ խաղալուց հետո գնում ենք կարճօրյա տնայինները կատարելու։
Ծնողների հետ նաև կարող ես գնալ գնումների և գնել շատ-շատ գեղեցիկ հագուստ և համեղ ուտելիք։

Նյութի հեղինակ՝ Նատալի Ավագյան