Ինչ լավ է, որ մենակ չես

Իմ կարծիքով ամենաթանկ նվերը ընտանիքն է և ընկերները։ Ընկերների հետ դու կարող ես ճամփորդել, խաղալ բակում, դպրոցում սովորել, իսկ ընտանիքի հետ դու կարող ես տարբեր ընտանեկան, տրամաբանական խաղեր խաղալ, մայրիկի և տատիկի հետ համեղ թխվածքաբլիթ պատրաստել։ Օրինակ՝ ես իմ ընկերների հետ շատ եմ ճամփորդել․գնացել ենք տարբեր գյուղեր, լեռներ ենք բարձրացել։Ես նաև իմ մայրիկի հետ եմ ճամփորդում․ նա շատ է սիրում ճամփորդել։ Մենք դպրոցում դասերից հետո գնում ենք բակ խաղալու, իսկ խաղալուց հետո գնում ենք կարճօրյա տնայինները կատարելու։
Ծնողների հետ նաև կարող ես գնալ գնումների և գնել շատ-շատ գեղեցիկ հագուստ և համեղ ուտելիք։

Նյութի հեղինակ՝ Նատալի Ավագյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով