Երբ երկինք եմ նայում

Երկինք… միակ տեսարանն է, որին կարող եմ անվերջ նայել, որովհետև երկնքում կարող ես գտնել ամեն ինչ։ Օրինակ` պարզ երկնքում կարող ես գտնել խաղաղություն և հանգստություն, երանի թե միշտ պարզ երկնքի նման լիներ մեր կյանքը։ Իսկ ամպոտ երկնքում թուխ ամպերին նայելով` տխրում ես, բայց այն նույնպես շատ հետաքրքիր է, հատկապես երբ կայծակ է լինում, ու անձրև գալիս… Իսկ գիշերային աստղաշատ երկնքում կարող ես գտնել աստղերի նման անվերջ մտքեր։

Երկինքը արտացոլում է երկիրը և բնության մեջ տեղի ունեցող երևույթներով իր մտքերն է մեզ փոխանցում։

Նյութի հեղինակ՝ Նարե Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով