Աղավնիները

Վաղ մանկուց ես հետևում եմ, թե ինչպես են երկնքում սավառնում աղանիները: Ձմռանը նրանք նման են հեռվում պարող փաթիլների, գարնանը՝ սպիտակ թիթեռների, քանի որ նրանց նման գեղեցիկ են: Աղավնիները զարդարում են երկինքն իրենց ներկայությամբ: Ամռանը նրանք նման են անուշաբույր ծաղիկների, որոնց քամին վեր է տարել: Նրանք գեղեցիկ են, քանի որ խորհրդանշում են խաղաղություն, ազատություն և սեր: Նույնիսկ աշնան գորշ անձրևներն ու քամիները չեն կարող խամրեցնել աղավնիների գեղեցկությունն և վեհությունը մեր կյանքում:

Նյութի հեղինակ՝ Անի Եիսաղղոլի

Միջին դպրոցը՝ իմ աչքերով

Ողջո՜ւյն, ի՛մ նոր միջավայր: Մինչ այստեղ հայտնվելը ես սովորում էի Հյուսիսային դպրոցում: Իմ դպրոցը ես նմանեցրել էի ակվարիումի, որտեղ մեր հոգատար ուսուցիչները մեզ հոգ են տանում՝ որպես փոքրիկ ձկնիկների, և պաշտպանում կյանքի «շնաձկներից»:

Հիմա ես սովորում եմ Միջին դպրոցում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ակվարիումից փոխադրվել եմ մի մեծ մեղվի փեթակ: Ընդհանուր պարապմունքներն ինձ հիշեցնում են մեղուների պարերը, որոնց ժամանակ նրանք իմաստուն գործողություններ են սովորում: Այս դպրոց տեղափոխվելով՝ ես լողացող ձկնիկից փոխակերպվել եմ մի փոքրիկ մեղվի, որն իր ժրաջանությամբ պետք է հասնի մեծ արդյունքների:

Նյութի հեղինակ՝ Անի Եիսսաղոլի

Եթե բոլորը մտածեին այդ մասին․․․

Եթե բոլորը մտածեն այն մասին, որ ոչ ոք երբեք ոչ մեկին չպետք է նախանձի, ապա մեր կյանքն ավելի ուրախ կլինի։ Ենթադրենք, մի մարդ ունի մի թանկ իր, իսկ մեկ ուրիշը՝ ոչ։ Դա չի նշանակում, որ մենք պետք է նրան նախանձենք։ Եթե դու ինչ-որ մեկին նախանձում ես, ապա քեզ հետ ոչ ոք էլ չի ցանկանա ընկերություն անել։ Ես շատ եմ ուզում, որ մարդիկ իմ ասածը լսեն և միշտ ժպտան։

Նյութի հեղինակ՝ Ասյա Բեգլարյան

Կրակ կա սրտիս մեջ

Սիրտս կարծես մայրամուտ լինի: Մեկ օր ամբողջությամբ կարմիր է, իսկ մյուս օրը՝ վարդագույն և դեղին: Չեմ հասկանում, թե ինչ եմ զգում, միգուցե սեր, սիմպատիա կամ զզվանք, թախիծ: Մի օր էլ  բում, ու ամպամած է և ոչինչ հասկանալի չի լինում: Եղանակը իսկապես մեծ ազդեցություն ունի տրամադրությանս վրա : Երբ երկինքը ամպամած է, ես կարծես սառը լինեմ ու անտրամադիր, իսկ երբ արևը բացվում է, սկսում եմ ուղղակի ժպտալ: Բայց իսկապես, երբ երկինքը մաքուր է լինում, կարծես ես ավելի բաց և հանգիստ եմ լինում: Ինձ մեջ առաջանում է մի զգացողություն, որը կարծես կրակ լինի: Կրակ, որը կա՛մ մեծանում է, կա՛մ փոքրանում: Հաստատ ոչ բոլորը կհասկանան՝ ինչի մասին է խոսքը, բայց կփորձեմ բացատրել: Պատկերացրե՛ք, դուք մի մարդ եք, ով անպատասխան սիրահարված է մի մարդու: Continue reading »

Արդարություն

Արդարությունը լավ բան է աշխարհում։ Արդար է, երբ մրցավարը կողնապահություն չի անում, արդար է, երբ տարիների ընթացքում աշխատելուց հետո մարդը հարուստ է լինում, նույնիսկ արդար է, երբ չկատարածդ տնային առաջադրանքի համար ցածր գնահատական էս ստանում։ Արդար լինել ձգտում ենք բոլորս, բայց ոչ միշտ է այն ստացվում։ Պատկերացրեք երկար տարիներ աշխատել էք ինչ-որ նպատակի հասնելու համար և վերջում զգում էք, որ չեք կարողանում կամ օրինակ ձեր մրցակիցն ավելի ուժեղ է, բայց կարող էք անել անարդար մի քայլ և հասնել ձեր նպատակին, մի՞թե չէիք դիմի այդ քայլին։ Այն մարդը ով արդարություն է պահանջում միշտ, նա չէր դիմի այդ քայլին։ Continue reading »

Երբ ես մեծանամ

Աշխարհում շատ մասնագիտություններ կան: Յուրաքանչյուրն ունի իր  առավելություններն ու թերությունները, պահանջներն ու առանձնահատկությունները: Ուսուցիչ, շինարար, բժիշկ, մենեջեր, վարորդ և այլ:  Բոլոր մասնագիտությունները հետաքրքիր են, սակայն անհրաժեշտ է ընտրել միայն մեկը: Առաջնահերթ անհրաժեշտ ք հասկանալ թե ո՞ր է քո կոչումը, ինչով ես ուզում զբաղվել ամբողջ կյանքում, որ սիրով անես:  Առաջին հայացքից դա շատ հեշտ հարցեր են, սակայն սխալ որոշումը կարող է լինել ճակատագրական: Continue reading »

Այնքան․․․

Այնքան չասված խոսքեր կան, որ թվում է, թե սիրտս կպայթի, եթե շարունակեմ ամենն իր ներսում թողնել։

Այնքան չապրած պահեր կան, որ թվում է, թե կյանքը ինձնից երես կթեքի նման հնարավորությունները ձեռքիցս բաց թողնելու համար։

Այնքան օրեր են եղել, որ լուսացրել ու մեծ դժվարությամբ գլորել եմ առանց քեզ։

Այնքան շատ են եղել հնարավորությունները նոր ծանոթությունների, բայց ես քեզ ճանաչելով խուսափել եմ դրանցից։

Ես կիսատ եմ թողել ամեն ինչ, ու հիմա շարունակել ապրել անհնար է։

Ես չեմ կարողանում նորից սկսել ամեն ինչ, երբ ոչինչ էլ չի վերջացել…

Նյութի հեղինակ՝ Անի Գյոզալյան

Իսկական հրաշքը սա է․․․

Իմ կյանքում շատ հրաշքներ են տեղի ունեցել ,բայց այս հրաշքն ամենալավն էր։Ինչ է հրաշքը՝ Հրաշքը դիցաբանական պատկերացումներում աստվածային  ուժի միջամտությամբ կատարվող գերբնական երևույթն է։Ես հավատում եմ հրաշքների և սիրում եմ հրաշքներով ապրել։ Հավատացեք , բայց հրաշքներով ապրելը շատ լավ է ՝ որովհետև աշխարհն այնքան է չարացել մարդկանց վատը լինելու և վատ արարքների պատճառով , որ երբ դու մտնում ես այդ քո երևակայական հրաշքների աշխարհը դու կտրվում ես իսկական աշխարհից և մտնում մի աշխարհ, որտեղ լավից բացի ոչ-մի վատ բան չկա , որտեղ գայլ ու գառ համերաշխ ապրում են կողք-կողքի, բանտերում մարդիկ չկան, ծերանոցներում ծերեր չկան։ Continue reading »

Երաժշտություն

Երաժշտությունն այնքան հասարակ և միևնույն ժամանակ տարբեր և հիանալի բան … Ես իսկապես սիրում եմ երաժշտություն: Այս բոլոր հմայող մեղեդիները, հնչյուններ, որոնք անցնում են հոգու խորքերը:

Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչպիսին կլիներ կյանքը առանց նրա: Հավանաբար մոխրագույն: Անխոս Սառեցված կարուսելի նման մի բան ՝ կառավարման վահանակի վրա մեծ կողպեքով: Եվ այս ամրոցը երաժշտական ​​կլիներ: Ի վերջո, արժե ընտրել ճիշտ բանալին, քանի որ ամբողջ գոյությունը կլցվի զվարճալի, հնչեղ ջրհեղեղներով և հեռավորության վրա լողացող երեւակայություններով: Իսկապես, դուք չեք նկատել, թե ինչպես է ամեն ինչ փոխվում, մենք պետք է միացնե՞նք նվագարկչին: Continue reading »

Ընտանիքն՝ իմ աչքերով

Ընտանիքը կարող է նշանակել շատ տարբեր բաներ։ Դասագրքերի այս սահմանումները գուցե ունեն տեխնիկական տերմինաբանության իրավունք, բայց դրանց մեջ բացակայում է հիմնական իմաստը ՝ կայունություն, սեր, վստահություն և աջակցություն: Իմ կարծիքով, յուրաքանչյուր ոք ունի իր ընտանիքը և արժանի է դրան: Ընտանիքը ոչ միայն մայրն է, հայրը, քույրը և եղբայրը, տատիկը և պապիկը։ Ընտանիք համարում են այն, որտեղ անձն զգում է ինքն իրեն ինչպես տանը։ Զգում է ապահով, հարմարավետ, սիրված և ընդունված է նրանց կողմից, ում նա անվանում է ընտանիք: Ոչ բոլոր ընտանիքներն են ամբողջովին արև ու ծիածան, որտեղ երեխան անվերապահ սիրում է իր ծնողներին: Միայն այն պատճառով, որ դա իր ընտանիքն է, դա չի նշանակում, որ նա պայմանավորվում է սիրել նրանց, անկախ ամեն ինչից: Continue reading »