Եթե կախարդական փայտիկ ունենայի

Եթե ես կախարդական փայտիկ ունենայի և տարիքով ավելի փոքր լինեի,իհարկե կցանկանայի ունենալ շատ խաղալիքներ, համեղ կոնֆետներ․․․

Սակայն այժմ 11 տարեկան եմ և ավելի հասուն եմ մտածում: Իմ փայտիկով աշխարհին կբեեի խաղաղություն: Որ շուրջբոլորը տիրեր խաղաղություն, չմահանային անմեղ մարդիկ: Հաջորդ հրաշքը կլիներ այն, որ կկառուցեի մի մեծ տուն, որտեղ կապրեին իմ քաղաքի բոլոր անտուն շները:Ես ինքս պահում եմ շուն և շատ եմ տխրում, երբ տեսնում եմ նրանց փողոցում՝ հատկապես ձմռանը: Իմ փայտիկով կբուժեի անբուժելի հիվանդ երեխաներին:Կրթությունը բոլոր ոլորտներում կդարձնեի անվճար:Կօգնեի բոլոր ծեր տատիկ-պապիկներին և այնպես կանեի, որ իմ փայտիկը բարձրացներ նրանց թոշակները, որպեսզի ապրեին ավելի բարեկցիկ կյանքով:Որովհետև գնումներ կատարելիս մայրիկիս հետ հաճախ ենք տեսնում նրանց և, իհարկե, օգնում ենք: Եվ, ամնակարևորը, իմ փայտիկով կերջանկացնեի մարդկանց, որպեսզի աշխարհի երեսին տիրեր միայն ժպիտ և բարձրություն: Իսկ ինձ համար ոչ մի բան չէի ուզի, որովհետև ես ունեմ ամեն ինչ:

Նյութի հեղինակ՝ Աշոտ Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով