Ինտերնետը կարո՞ղ է փոխարինել իրական կյանքին

Ես հասկանում եմ ինտերնետի բոլոր առավելությունները, քանի որ ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց սոցիալական ցանցերի և վիրտուալ իրականության: Ինտերնետի շնորհիվ շատ մարդիկ ծանոթանում են միմյանց հետ, գտնում են իրենց սերը և ստեղծում ընտանիքներ: Մյուսները լավ և հավատարիմ ընկերներ են գտնում: Ուրիշներն օգտագործում են ինտերնետը` հեռու գտնվող մարդկանց հետ կապ հաստատելու համար: Այս ամենը մեծ առավելություն է, բայց դա չի կարող համեմատվել իրական շփման հետ: Continue reading »

Ժամանակը

Աշխարհն ինքն է ժամանակը և իրենից ու մեր պատկերացրած ժամանակից դուրս ամեն ինչը: Նկատե՞լ եք` սար բարձրանալու ինչ-որ պահի մեկ էլ տեսնում ես  ծաղիկների մի լայն աշխարհ:  Տարածվում է միտքդ, տանում ավելի հեռու աշխարհներ,  քան աչքդ է կտրում այդ պահին, հնչեցնում ինչ-որ մեղեդի, այցելում ինչ-որ բակ, ու էրեխեք են միտքդ ընկնում` մինչ դու կանգնած ես նույն տեղում,  ու եթե բոլորին հայտնի ժամանակացույցը չլինի այդ պահին, չես կարող ու ձևն էլ չես գտնի չափել այդ պահի տևողությունը` երկա՞ր է, կա՞րճ է, անսահմա՞ն է, թե՞ ակնթարթ է: Continue reading »

Մարդու դաժանությունը

Ինձ թվում է` բոլորին ասել են, որ մարդն ամենախելացի կենդանին է, որ միայն մարդը գիտի խոսել և այլն։ Իսկ ինչո՞ւ երբեք չեն ասում, որ մարդը նաև ամենադաժան կենդանին է։ Շատ մարդիկ պնդում են, որ բնություն են սիրում, սակայն այդ ասելուց հետո միանգամից աղտոտում են բնությունը։ Հիմա դուք կարող եք ասե,լ որ դա դաժանություն չէ, բայց ասեմ` այդպիսի մարդիկ անգամ կենդանիների հանդեպել են դաժան։ Ինչո՞ւ ոչ մի կենդանի մյուսին  հաճույքի համար չի սպանում, իսկ մարդիկ գնում են որսի հաճույքի համար (դա չի վերաբերում նրանց, ովքեր սնվելու համար են դա անում)։ Continue reading »

Մարդիկ

Մարդիկ տարբեր են, շա՜տ տարբեր են: Մեկը բամբասող է, մյուսը՝ լավատես, այն մեկն էլ ստեր տարածող է: Բայց կա մի բան, որն անգամ չար մարդկանց մեջ կա. դա բարությունն է: Բարություն ունեն բոլորը` շատ, թե քիչ,  չգիտեմ, բայց ունեն: Իրականում մենք բոլորս էլ բարի ենք, բայց հաճախ չենք նկատում ու չենք գնահատում այն բարությունը, որը տրված է ամենքիս: Մարդ կա անսահման բարություն ունի իր ներսում, մարդ էլ կա ուղղակի բարի է: Իրականում պետք չէ մարդուն գնահատել բարության սահմանով, պետք է գնահատել, որ նա ունի այդ փոքր, բայց կարևոր բանը: Եթե բոլորս գնահատենք մեր և դիմացինի բարությունը, կլինենք գնահատված դիմացինի կողմից: Շատերը չեն գնահատում բարությունը, բարության սահմանը և մարդուն նայում են ուրիշ կողմից, իսկ մարդուն իսկապես ճանաչելու համար պետք է ընդամենը տեսնել նրա բարությունն ու գնահատել այն: Մարդուն չար անվանել շատ հեշտ է, բայց նա չար չէ, չար մարդիկ չկան, ուղղակի կան ստախոս մարդիկ: Continue reading »