Ժամանակը

Աշխարհն ինքն է ժամանակը և իրենից ու մեր պատկերացրած ժամանակից դուրս ամեն ինչը: Նկատե՞լ եք` սար բարձրանալու ինչ-որ պահի մեկ էլ տեսնում ես  ծաղիկների մի լայն աշխարհ:  Տարածվում է միտքդ, տանում ավելի հեռու աշխարհներ,  քան աչքդ է կտրում այդ պահին, հնչեցնում ինչ-որ մեղեդի, այցելում ինչ-որ բակ, ու էրեխեք են միտքդ ընկնում` մինչ դու կանգնած ես նույն տեղում,  ու եթե բոլորին հայտնի ժամանակացույցը չլինի այդ պահին, չես կարող ու ձևն էլ չես գտնի չափել այդ պահի տևողությունը` երկա՞ր է, կա՞րճ է, անսահմա՞ն է, թե՞ ակնթարթ է:

Ես սիրում եմ ժամանակից ու աշխարհի ընթացքից դուրս էդ ժամանակը, որը չունի անուն, չունի տևողություն ու չունի վայր:

Նյութի հեղինակ` Լալա Հովհաննիսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով