Կախարդական ժամանակաշրջան․․․

Նոր տարին կախարդական ժամանակաշրջան է ցանկացած տարիքի յուրաքանչյուր մարդու համար։ Այս գիշերն այնքան շատ հրաշքներ են պատահում, որ նույնիսկ ամենաքմահաճ քննադատները սկսում են հավատալ Ամանորի հրաշքին: Սրտերը լցվում են սիրով, և տունը անհավանական տոնական մթնոլորտ է ստանում:

Երբ Նոր տարին մոտենում է, փողոցները վերածվում են արվեստի գործերի: Խանութների ցուցափեղկերը փայլում են պայծառ լույսերով՝ կապույտ, դեղին, կարմիր, կանաչ, սպիտակ և այլն: Ամենուր կարելի է գտնել Ամանորի իրեր: Ինչ-որ տեղից կարելի է լսել աներևակայելի գեղեցիկ  երգեր: Continue reading »

Ետ մի՛ նայեք

Հիշո՞ւմ ես, չէ՞, քո անցյալը՝ ինչպիսին ես եղել, ինչ տեսք ես ունեցել, իսկ հիմա նայի՛ր քեզ։ Դու, հնարավոր է, փոխվել ես, հնարավոր է՝ ոչ։ Եթե չես փոխվել, ապա դու ետ ես նայել ու չես ձգտել ավելիին։ Իսկ եթե փոխվել ես և գոհ ես քեզնից, ուրեմն առաջ ես անցել և նայում ես քո անցյալին ու տեսնում, թե ինչքան ավելի լավն ես դարձել։

Երբեք ետ մի՛ նայեք, անցե՛ք առաջ, հասե՛ք բարձունքների և հետո հիշե՛ք՝ ինչպիսին եք եղել անցյալում, և էլի անցե՛ք առաջ։ Երբեք ետ մի՛ մնացեք․կմնաք անտեսված, դրա համար ցո՛ւյց տվեք, որ կարող եք ավելին։ Continue reading »

Երբ մոտենում է Ամանորը

Երբ մոտենում է Ամանորը, ձմռան շունչն արդեն զգացվում է… Ցրտից կարմրած այտերով, սառած ձեռքերով ու նախատոնական ժպիտով մարդիկ շտապում են ու շտապում: Յուրաքանչյուրն սպասում է իր ամանորյա հրաշքին ու փնտրում այն դիմավորելու լավագույն միջոցը: Շուկաներ վազող մեծեր ու փոքրեր, լիքը տոպրակներ, ընկույզ, մանդարին… Տոնածառի խաղալիքներ ու փայլեր, ցրտից կարմրած քթեր ու փայլող աչքեր, երեխաների վազվզոց ու քչքչոց… Ինչ-որ կախարդական մեղեդի, հեքիաթ կա օդում: Սա սովորական չէ, ինչ-որ բան այն չէ. խենթություն, հրաշք կա։ Continue reading »

Մենք հեքիաթում ենք ապրում

Մենք ապրում ենք հեքիաթում: Չէ՛, կներեք: Մենք խճճվել ենք մի հեքիաթում: Աշխարհում մի բան այն չէ, և ընդհանրապես ինչ–որ տեղ ինչ-որ բան այն չէ: Ինչո՞ւ։ Որովհետև միշտ ավելի հեշտ է հավատալ ստին, քան ճշմարտությանը։ Ավելի հեշտ է լինել կեղծ, քան գնահատել մարդուն։ Հեշտ է անարժաններին տեղ տալ՝ մտածելով, որ արժանիներին դեռ տեղ կլինի։ Ավելի հեշտ է քննադատել, քան դրական խոսքերով ուրախացնել մարդուն, իսկ շատերը ընտրում են հեշտ ճանապարհն ու չեն վախենում մարդուն կորցնելուց։ Ու այս ամենի հետ դժվար է բացատրել ամենահեշտը։ Դժվար է ընդունել սեփական մեկ սխալը, քան քննադատել մյուսի հարյուրավոր սխալները։ Հեշտ է դիմացինի անունը կեղտոտել՝ սեփականը մաքրելով։ Հեշտ է ու սխալ։ Իսկ մարդիկ փոխվում են օր օրի ու դառնում էլ ավելի վատը: Որովհետև մարդիկ կեղծ են: Continue reading »

Նոր օրերն ու նոր կյանքը

Հո՛-հո՛-հո՛․․․ Ձմեռ պապին չէիք սպասում, չէ՞: Ես էլ՝ անկեղծ ասած: Այսօր  կպատմեմ  մյուս տարվա սպասելիքներիցս: Վերջպաես տանջալից 2020 թվականը վերջանում է: Շա՜տ էի ուզում, որ վերջանա այս ամեն ինչը: Մյուս տարի մեծ ծրագրեր ունեմ, որոնք ես ՊԵՏՔ է կատարեմ: Նախ․
· Ուզում եմ գնալ կիթառի
· Ավելի զարգացնել վոլեյբոլի հմտություններս
· Կարդալ ավելի շատ և վերջացնել ամենաշատը 10 գիրք
· Սովորել ավելի լավ և լինել մեր դասարանի թոփ 3 լավ սովորող երեխաներից:
Դեռ այսքանը: Շատ չեմ ուզում նպատակներ դնել, քանի որ մեկ էլ, ՀՈ՛Պ, իրավիճակը փոխվի, ու ես չկարողանամ իմ դրած մնացած նպատակների վրա աշխատել: Continue reading »

Երբ մոտենում է Ամանորը

Անցած տարներին, երբ մոտենում էր Ամանորը, մենք շատ էինք ոգևորվում, համացանցից փնտրում էինք նյութեր, որտեղ պատմում էին, թե Ամանորին ինչպես ավելի գեղեցկացնել տունը, դիտում էինք ամանորյա ուտեստների բաղադրատոմսեր։ Շատ էինք սպասում Ամանորին․ ժամանակը կարծես կանգնած լիներ, իսկ երբ արդեն դեկտեմբերի 31-ն էր լինում, արագ-արագ վերջացնում էինք այդ տարվա բորոր գործերը,  23:59-ին լցնում էինք բաժակները և արդեն 0:00-ին իրար շնորհավորելով՝ ճանապարհում էինք այդ տարվան և շարժվում դեպի ապագա։ Բայց այսքանով խնջույքը չէր ավարտվում․ 7 օր 7 գիշեր շարունակվում էր, մենք նույնիսկ սեղանը մինչև հունվարի 7-ը չէինք հավաքում, քանի որ մեր ամբողջ գերդաստանը գալիս էր մեզ շնորհավորելու։ Հիանալի էին այդ օրերը․․․ Continue reading »

Երբ սառչում են մտքերը օդում

Ցանկացած մարդ ունի իր մտքերը և միշտ չէ, որ բոլորի մտքերը համընկնում են: Լինում են դեպքեր, երբ բառերը պարզապես սառչում են օդում: Ուզում ես ինչ-որ բան ասել, սակայն լեզուդ կծում ես և լռում: Չկարողանալու տարբեր պատճառներ կան: Հաճախ դա լինում է այն ժամանակ, երբ դիմացինդ վատ է  իրեն պահում կամ վատ խոսքեր է ասում, և դու լռում ես: Լռում ես ոչ թե այն պատճառով, որ  չես կարողանում պատասխանել, այլ դրա անհրաժեշտությունը չես տեսնում: Continue reading »

Նամակ՝ կնոջը

Ես էլ չեմ կարող հանգիստ նստել և տեսնել, թե ինչպես ես տանջվում դու, թե ինչպես ես մահանում: Ես ուզում եմ, որ դու երջանիկ լինես և չմտածես հիվանդությանդ մասին: Ամբողջ գիշեր մտածել եմ, թե ինչ կարող եմ անել, որ երջանկացնեմ քեզ: Դու միշտ երազել ես լուսնի մասին: Ես հնարավորություն չունեմ քեզ լուսին նվիրելու, բայց ես ամեն ինչ կանեմ, որ լուսինը քո անունով լինի, և այն կնվիրեմ քեզ: Ես դրա մասին դեռ մտածում էի մեր ամուսնության առաջին օրվանից: Այսօր կլինի մեր վերջին օրը, երբ մենք միասին ենք: Հիշի՛ր՝ ինչքան էլ մենք հեռու լինենք, ուր էլ մենք լինեք, մեր հանդիպան վայրը լուսինն է, ամեն օր՝ նույն ժամին, նույն վայրկյանին մեր աչքերը կհանդիպեն իրար, ու մենք էլի իրար հետ կլինենք: Միշտ: Հավերժ: Continue reading »

Երբ կատարվում է ցանկությունդ

Ցանկությունները մեր կյանքում ամենակարևոր բաներից մեկն են: Ամեն  մարդ պետք է ունենա իր նպատակը, որին փորձելու է հասնել: Լինում է, որ նպատակը շատ կարևոր է լինում, և նրան կարելի է լինում հասնել միայն սեփական ուժերով՝ երկար ժամանակի ընթացքում, լինում են նաև այնպիսի առաջադրանքներ, որոնց կարելի է հասնել միայն մեկ վայրկյանում: Կարծում եմ՝ համաձայն եք, որ այն երազանքները, որոնց սեփական ջանքերով ես հասնում երկար ժամանակվա ընթացքում, և որոնք իրոք կարևոր են, ավելի սպասված են լինում և երբ դրանք կատարվում են, ավելի ենք ուրախանում: Continue reading »

Ամանորյա․․․

Ամանորն իմ ամենասիրելի տոնն է: Սիրում եմ, երբ գալիս է Ամանորը: Ամանորն ունի բացառիկ փափուկ, ջերմ և տաք էներգիա: Ամանորին զարդարում եմ եղևնին ՝ կախում լույսերը, խաղալիքները, փայլերը: Ամանորին շատ եմ սիրում խոհանոցում պատրաստել տարատեսակ ուտեստներ: Պաշտում եմ պատրաստել և չուտել: Ամանորյա սեղանը չեմ սիրում, բայց պատրաստելն ինձ ուղղակի ժպիտ է պարգևում: Երբ Ամանորը մոտենում է, զարդարում եմ նաև իմ սենյակը: Նամակ եմ գրում Ձմեռ պապիկին,  միացնում ամանորյա երաժշտություն և ուղղակի երջանկանում: Ամանորին ես և մայրիկս փոքրիկ թխվածքաբլիթներ ենք պատրասոտւմ: Երբ Ամանորը գալիս է, հոգիս հանդարտվում է, իսկ դեմքիս անդադար ժպիտ կա: Սիրում եմ քեզ, Ամանո՛ր, դու ինձ ստիպում ես երջանիկ լինել:

Նյութի հեղինակ՝ Անահիտ Դավթյան

Continue reading »