Երբ մոտենում է Ամանորը

Անցած տարներին, երբ մոտենում էր Ամանորը, մենք շատ էինք ոգևորվում, համացանցից փնտրում էինք նյութեր, որտեղ պատմում էին, թե Ամանորին ինչպես ավելի գեղեցկացնել տունը, դիտում էինք ամանորյա ուտեստների բաղադրատոմսեր։ Շատ էինք սպասում Ամանորին․ ժամանակը կարծես կանգնած լիներ, իսկ երբ արդեն դեկտեմբերի 31-ն էր լինում, արագ-արագ վերջացնում էինք այդ տարվա բորոր գործերը,  23:59-ին լցնում էինք բաժակները և արդեն 0:00-ին իրար շնորհավորելով՝ ճանապարհում էինք այդ տարվան և շարժվում դեպի ապագա։ Բայց այսքանով խնջույքը չէր ավարտվում․ 7 օր 7 գիշեր շարունակվում էր, մենք նույնիսկ սեղանը մինչև հունվարի 7-ը չէինք հավաքում, քանի որ մեր ամբողջ գերդաստանը գալիս էր մեզ շնորհավորելու։ Հիանալի էին այդ օրերը․․․

Իսկ այս տարի այս ամենը չի լինի, քանի որ մի քանի ամիս առաջ Արցախի համար պատերազմ սկսվեց,  շատ զոհեր և տարածքային կորուստներ ունեցանք, և Հայաստանը դավաճանների պատճառով պարտություն կրեց։ Այս դարը դեռ շատ կհիշվի, և այս սխալից ելնելով՝ հայերը ղեկավար կընտրեն այն մարդկանց, ովքեր կապացուցեն, որ արժանի են այդպիսի պաշտոնին։ Եթե չլինեին դավաճաններ, այս պատերազմում էլ մեզ հաղթել չէր լինի։ Ու այս ամենից հետո ոչ մի հայ չի ցանականա նշել Ամանորը։ Այս տարի մենք նունիսկ տոնածառ չենք դնելու, չնայած նրան, որ փոքր եղբայրս շատ է ցանկանում․ նա դեռ շատ փոքր է և այս ամենը դեռ չի գիտակցում, իսկ հայրս՝ լինելով շատ հայրենասեր մարդ, փոքր եղբորս սովորեցնում է հայրենիքի գինը։ Թո՛ղ այս տարի այդպես լինի, որ նա իմանա, թե ինչու չդրեցինք տոնածառ և ինչու չնշեցինք Ամանորը․ մանկուց պետք է երեխային հայրենասիրություն սերմանել։

Ահավոր վատ տարի էր մեզ համար 2020 թվականը, և ի՞նչ սպասենք մենք 2021-ից, եթե կոտրված ենք, եթե այսչափ խոցված ենք։ Խնդրում եմ միայն  հույս ու նպատակ։ Նպատա՛կ և ո՛չ թե երազանք, քանի որ նպատակներն իրականացվում են մարդու կողմից, իսկ երազանքները մնում են երազների պես անկատար և ժամանակի ընթացքում անէանում, իսկ նպատակին հասնելու համար փնտրում ես միջոցներ և գործիքներ և ամեն գնով հասնում քո նպատակին՝ մանավանդ, եթե նրանք վեհ են, ջինջ ու մաքուր։

Նյութի հեղինակ՝ Մարիամ Բարսեղյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով