Կրակ կա սրտիս մեջ

Սիրտս կարծես մայրամուտ լինի: Մեկ օր ամբողջությամբ կարմիր է, իսկ մյուս օրը՝ վարդագույն և դեղին: Չեմ հասկանում, թե ինչ եմ զգում, միգուցե սեր, սիմպատիա կամ զզվանք, թախիծ: Մի օր էլ  բում, ու ամպամած է և ոչինչ հասկանալի չի լինում: Եղանակը իսկապես մեծ ազդեցություն ունի տրամադրությանս վրա : Երբ երկինքը ամպամած է, ես կարծես սառը լինեմ ու անտրամադիր, իսկ երբ արևը բացվում է, սկսում եմ ուղղակի ժպտալ: Բայց իսկապես, երբ երկինքը մաքուր է լինում, կարծես ես ավելի բաց և հանգիստ եմ լինում: Ինձ մեջ առաջանում է մի զգացողություն, որը կարծես կրակ լինի: Կրակ, որը կա՛մ մեծանում է, կա՛մ փոքրանում: Հաստատ ոչ բոլորը կհասկանան՝ ինչի մասին է խոսքը, բայց կփորձեմ բացատրել: Պատկերացրե՛ք, դուք մի մարդ եք, ով անպատասխան սիրահարված է մի մարդու: Continue reading »

Արդարություն

Արդարությունը լավ բան է աշխարհում։ Արդար է, երբ մրցավարը կողնապահություն չի անում, արդար է, երբ տարիների ընթացքում աշխատելուց հետո մարդը հարուստ է լինում, նույնիսկ արդար է, երբ չկատարածդ տնային առաջադրանքի համար ցածր գնահատական էս ստանում։ Արդար լինել ձգտում ենք բոլորս, բայց ոչ միշտ է այն ստացվում։ Պատկերացրեք երկար տարիներ աշխատել էք ինչ-որ նպատակի հասնելու համար և վերջում զգում էք, որ չեք կարողանում կամ օրինակ ձեր մրցակիցն ավելի ուժեղ է, բայց կարող էք անել անարդար մի քայլ և հասնել ձեր նպատակին, մի՞թե չէիք դիմի այդ քայլին։ Այն մարդը ով արդարություն է պահանջում միշտ, նա չէր դիմի այդ քայլին։ Continue reading »

Երբ ես մեծանամ

Աշխարհում շատ մասնագիտություններ կան: Յուրաքանչյուրն ունի իր  առավելություններն ու թերությունները, պահանջներն ու առանձնահատկությունները: Ուսուցիչ, շինարար, բժիշկ, մենեջեր, վարորդ և այլ:  Բոլոր մասնագիտությունները հետաքրքիր են, սակայն անհրաժեշտ է ընտրել միայն մեկը: Առաջնահերթ անհրաժեշտ ք հասկանալ թե ո՞ր է քո կոչումը, ինչով ես ուզում զբաղվել ամբողջ կյանքում, որ սիրով անես:  Առաջին հայացքից դա շատ հեշտ հարցեր են, սակայն սխալ որոշումը կարող է լինել ճակատագրական: Continue reading »