Մենք հեքիաթում ենք ապրում

Մենք ապրում ենք հեքիաթում: Չէ՛, կներեք: Մենք խճճվել ենք մի հեքիաթում: Աշխարհում մի բան այն չէ, և ընդհանրապես ինչ–որ տեղ ինչ-որ բան այն չէ: Ինչո՞ւ։ Որովհետև միշտ ավելի հեշտ է հավատալ ստին, քան ճշմարտությանը։ Ավելի հեշտ է լինել կեղծ, քան գնահատել մարդուն։ Հեշտ է անարժաններին տեղ տալ՝ մտածելով, որ արժանիներին դեռ տեղ կլինի։ Ավելի հեշտ է քննադատել, քան դրական խոսքերով ուրախացնել մարդուն, իսկ շատերը ընտրում են հեշտ ճանապարհն ու չեն վախենում մարդուն կորցնելուց։ Ու այս ամենի հետ դժվար է բացատրել ամենահեշտը։ Դժվար է ընդունել սեփական մեկ սխալը, քան քննադատել մյուսի հարյուրավոր սխալները։ Հեշտ է դիմացինի անունը կեղտոտել՝ սեփականը մաքրելով։ Հեշտ է ու սխալ։ Իսկ մարդիկ փոխվում են օր օրի ու դառնում էլ ավելի վատը: Որովհետև մարդիկ կեղծ են: Ինչքա՜ն չարություն կա նրանց մեջ, ինչքա՜ն չարասիրտ են նրանք։
Ինչքան են սիրում մարդուն վիրավորել, քննադատել ամեն քայլի համար, վատ դրության մեջ դնել։ Խոսում են մարդու դաստիարակություն չունենալուց՝ հաշվի չառնելով, որ իրենց արարքն ավելի անընդունելի ու անթույլատրելի է։ Ամբողջ կյանքում իրենք իրենց սեփական կյանքով չեն ապրում։ Իրո՞ք դիմացինի կյանքն ավելի հետաքրքիր է, քան քո սեփականը, որը տրված է մեկ անգամ ու չգիտես՝ ինչքան ժամամակով։ Անտանելի շատ չարություն ու նախաձ կա նրանց մեջ։ Սակայն նրանք չեն համակերպվում նրա հետ, որ ամեն մեկն ունի իր կյանքն, ու իրենց համեմատ՝ նրանք սեփական կյանքով են ապրում: Ցանկացած բան քննադատում են, ամեն բանին վատ տեսանկյունից են նայում։ Դե, երևի հաճույք են ստանում այդ ամենից։ Սակայն պետք չէ նեղվել, քննադատող միշտ լինելու է ու քննադատելու ձեր ամեն քայլը։ Քայլե՛ք առաջ ու մի՛ նկատեք ուրիշների կարծիքներն ու ակնկալիքները, արե՛ք այն, ինչ ուզում եք։ Ձեր կյանքն է ու ձեր որոշումները թո՛ղ միայն ձեզ հետաքրքրեն։ Իսկ հեքիաթի չար հերոսները թո՛ղ մնան հին էջերում:

Նյութի հեղինակ՝ Միլենա Պողոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով