Ետ մի՛ նայեք

Հիշո՞ւմ ես, չէ՞, քո անցյալը՝ ինչպիսին ես եղել, ինչ տեսք ես ունեցել, իսկ հիմա նայի՛ր քեզ։ Դու, հնարավոր է, փոխվել ես, հնարավոր է՝ ոչ։ Եթե չես փոխվել, ապա դու ետ ես նայել ու չես ձգտել ավելիին։ Իսկ եթե փոխվել ես և գոհ ես քեզնից, ուրեմն առաջ ես անցել և նայում ես քո անցյալին ու տեսնում, թե ինչքան ավելի լավն ես դարձել։

Երբեք ետ մի՛ նայեք, անցե՛ք առաջ, հասե՛ք բարձունքների և հետո հիշե՛ք՝ ինչպիսին եք եղել անցյալում, և էլի անցե՛ք առաջ։ Երբեք ետ մի՛ մնացեք․կմնաք անտեսված, դրա համար ցո՛ւյց տվեք, որ կարող եք ավելին։

Ունենալ նպատակ և հասնել դրան․ դա ամենալավ բանն է աշխարհում։ Բայց եղե՛ք բոլորին հավասար։ Եթե մարդ հասել է բարձունքների, բայց բարձր է պահում իրեն և հավասար չի լինում մյուսներին (բոլոր մարդիկ էլ հավասար են), նա չի կարող համարվել լավ մարդ և միանգամից կընկնի իմ աչքից։ Երբեք չեմ ուզենա նմանվել այդպիսի մարդկանց։ Իր նպատակներին հասած մարդը  ինքնաբավ է, հասարակ, բարի և պատրաստակամ՝ օգնելու բոլորին։ Կցանկանայի, որ յուրաքանչյուր մարդ հասկանար այդ և կիրառեր կյանում․ այդպես չարը կպակասեր աշխարհում։

Երբեք ետ մի՛ նայիր, բայց հիշի՛ր, թե ով ես եղել։

Նյութի հեղնակ՝ Էդիտա Տեր-Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով