Ինչպես իրագործել երազանքերը

Մեր երազանքները մեր կյանքի նպատակներն են, որոնք ցանկանում ենք իրագործել: Շատ մարդիկ մտածում են, որ դրանք անիրագործելի են. ո՛չ, չկա նման բան, անիրագործելի ոչինչ չկա, եթե իհարկե քո երազանքը մոտ է իրականությանը: Ես ունեմ երազանքեր, հստակ երազանքեր, չեմ ցանկանա նշել դրանք, մինչև չիրականանան: Բայց ես ձգտում եմ նրանց ու վստահ եմ, որ հասնելու եմ: Սկզբի համար հավատացե՛ք ձեր երազանքերին, չէ՞ որ եթե չհավատաք, ոչինչ չի իրագործվի: Գրե՛ք ձեր երազանքերը մեծ թղթի վրա, զարդարե՛ք այն, սլաքներով նշե՛ք ամենահեշտից մինչև ամենադժվար իրականացող երազանքը, գունավորե՛ք, ավելացրե՛ք փայլեր ձեր նկարներին և ամրացրե՛ք ձեր պատին, որ անընդհատ տեսնեք և ձգտեք նրանց: Մեր երազանքերը իրագործելու համար մեզ կօգնեն մեր ծնողները, ընկերները, այդ իսկ պատճառով նրանց մոտ թվարկե՛ք ձեր երազանքերը (որպեսզի օգնեն ձեզ): Այնուհետև քնելուց մտածե՛ք նրանց մասին, որպեսզի ձեր երազները լինեն ձեր երազանքերը: Մտածե՛ք ձեր երազանքի մասին. մարդիկ կան երազում են ճանապարհորդել կամ ինչ-որ իր ունենալ կամ ունենալ իրենց երազանքների սենյակը: Մտածե՛ք՝ ինչպես կլինի ձեր կյանքը, երբ ձեր երազանքը իրականանա, մտածե՛ք նաև դրա դրական և բացասական կողմերի մասին: Մտածե՛ք՝ արդյոք դուք կլինեք երջանիկ, երբ ունենաք այն: Երազե՛ք միշտ և ձգտե՛ք ձեր նպատակներին:

Նյութի հեղինակ` Օֆելյա Անդրեասյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով