Ինչպես իրագործել երազանքերը

Մեր երազանքները մեր կյանքի նպատակներն են, որոնք ցանկանում ենք իրագործել: Շատ մարդիկ մտածում են, որ դրանք անիրագործելի են. ո՛չ, չկա նման բան, անիրագործելի ոչինչ չկա, եթե իհարկե քո երազանքը մոտ է իրականությանը: Ես ունեմ երազանքեր, հստակ երազանքեր, չեմ ցանկանա նշել դրանք, մինչև չիրականանան: Բայց ես ձգտում եմ նրանց ու վստահ եմ, որ հասնելու եմ: Սկզբի համար հավատացե՛ք ձեր երազանքերին, չէ՞ որ եթե չհավատաք, ոչինչ չի իրագործվի: Գրե՛ք ձեր երազանքերը մեծ թղթի վրա, զարդարե՛ք այն, սլաքներով նշե՛ք ամենահեշտից մինչև ամենադժվար իրականացող երազանքը, գունավորե՛ք, ավելացրե՛ք փայլեր ձեր նկարներին և ամրացրե՛ք ձեր պատին, որ անընդհատ տեսնեք և ձգտեք նրանց: Մեր երազանքերը իրագործելու համար մեզ կօգնեն մեր ծնողները, ընկերները, այդ իսկ պատճառով նրանց մոտ թվարկե՛ք ձեր երազանքերը (որպեսզի օգնեն ձեզ): Այնուհետև քնելուց մտածե՛ք նրանց մասին, որպեսզի ձեր երազները լինեն ձեր երազանքերը: Continue reading »

Վաղը նոր օր է

Երբ դեռ հաջորդ օրը չի սկսվել, մենք սկսում ենք այն կառուցել։ Դա հատկապես երեկոյան է կատարվում, երբ  գնում ենք քնելու։ Մեր գլուխը բարձին դնելով`  մտածում ենք վաղվա մասին։ Այնտեղ մեր «վաղն»  ենք կառուցում, մեր հետագա պլանները, պատկերացնում ենք, որ այդ «վաղը» նոր օր է, և ամեն բան այլ կլինի, ավելի լավը, քան երեկ։ Բայց ոչինչ այդքան հեշտ չէ, ինչպես մենք պատկերացնում ենք մեր գողտրիկ և թաքնված աշխարհում, մեր աշխարհում, որտեղ ամեն բան տեղի է ունենում մեր կարգադրությամբ, որտեղ կան մեր կանոններն ու օրենքները, որտեղ մենք ենք կառավարում բոլորին, իսկ մնացածը կատարում են այն, ինչ մենք ենք կարգադրել։ Մենք մեզ երջանիկ և ուրախ ենք զգում այդ ժամանակ, բայց  չենք հասկանում կամ ուղղակի չենք ուզում հասկանալ, որ այդ ժամանակ մենք տիկնիկներ ենք խաղացնում, իսկ մնացածը մեր մտքերում որպես տիկնիկներ են հանդես գալիս։ Continue reading »