Երբ կատարվում է ցանկությունդ

Ասում են, որ երբ եկեղեցուց կարմիր թել ես վերցնում և ճիշտ ձևով կապում ես ձեռքիդ, ցանկությունդ կատարվում է: Բայց, ցավոք, իմ երազանքները չեն կատարվում: Ինչո՞ւ: Երևի Աստված ինձ չի սիրում: Բայց երբ  դրանք կատարվում են, ես ինձ շա՜տ լավ եմ զգում: Երբ քեզ համար ինչ-որ բան են գնում, որը  նոր ուզեցիր,  ուղղակի ուրախանում ես և շնորհակալություն հայտնում, իսկ երբ  երազում ես ինչ-որ բանի մասին և շատ ես այդ բանից ուզում, և դա քեզ տալիս են կամ գնում,  մտածում ես, որ այդ ամեն ինչը քո, այսպես ասած, թալիսմանի օգնությամբ է, և դրանից հետո դու ավելի շատ ես հրաշքների հավատում, այդպես չէ՞: Իմ երազանքներից մեկը ճապոնական փայտիկներ ունենալն էր: Հա-հա, ծիծաղելի է չէ՞ հնչում, բայց դա իսկապես այդպես է: Ես շատ վաղուց երազել եմ դրանց մասին: Մոտ 2-3 տարի առաջ ես առաջին անգամ լսեցի կորեական փոփի մասին: Դրանից հետո ես տեսա, որ Կորեայում օգտագործում են այդ փայտիկները (եկե՛ք դրանց անվանենք չոփսթիքներ, քանի որ դա ավելի հեշտ բառ է և կարճ): Դրանից հետո ես իսկապես ուզում էի դրանք ունենալ: Այդ ժամանակ  դեռ կարմիր թելի տեսքով թալիսման չունեի, բայց այս վերջերս երբ հայտնվեց, ինձ մոտ իսկապես հայտնվեցին այդ հիանալի չոփսթիքերը: Եվ ինձ մինչև հիմա թվում է, որ պատճառը թալիսմանն էր: Ես իսկապես հավատում եմ թալիսմանների ուժին, թեկուզ և դա երեխայական է:

Նյութի հեղինակ՝ Լիլիթ Արևշատյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով