Ամենակարևոր բանն աշխարհում

Բոլորն էլ իրենց կյանքում, աշխարհում մի բան կարևորում են։ Ինձ համար էլ կա կարևոր բան այս կյանքում ՝ զգացմունքները։ Առանց դրանց կյանքն անհետաքրքիր կլիներ։ Բայց մի բան էլ կա, որ կարևորում եմ՝  ընկերներս են, որոնք  կողքիս են։ Այդ երկու բաներն ինձ համար շատ կարևոր են։ Եթե զգացմունքները չլինեին, մենք չէինք կարող զգալ, թե ինչն է մեզ համար կարևոր, կամ չէինք զգա ընկերների կարևորությունը։ Չէինք հասկանա, զգա մեր կյանքի ամեն մի վայրկյանը։ Ո՞ւմ են պետք աշխարհում մնացած բաները, եթե չզգայինք այդ ամենի ջերմությունը կամ դառնությունը։ Ինչքան էլ հոգեպես կամ նույնիսկ ֆիզիկապես վատ զգանք մեզ, պետք է հիշենք, որ կան նաև լավ զգացմունքներ։ Եվ եթե չլինեին վատ զգացմունքները, չէին լինի նաև լավերը։
Մարդիկ աշխարհի ամենափոքր էակներն են, որոնց տրված են զգացմունքները։ Նրանք միակն են, ովքեր զգում են ցավը, երջանկությունը։ Գիտեն՝ ինչ է տառապելը, ամեն օր մարդիկ անցնում են այդ զգացմունքների միջով՝ նույնիսկ այս պահին։ Այնքա՜ն տարօրինակ է ՝ մարդիկ այնդքան փոքր, բայց աշխարհում ամենամեծ հանելուկներից են։ Բայց մարդիկ տարբերվում են իրենց զգացմունքներով։ Այո՛, կենդանիներն էլ ունեն զգացմունքներ, բայց մի քիչ տարբեր են դրանք։ Հստակ ոչինչ չի լինի ասել, քանի որ մենք չգիտենք, թե իրականում ինչ և ոնց են զգում կենդանիները։ Մեկ է, տարբերություն կա մարդու և կենդանու միջև, դրա համար նրանց զգացմունքների մեջ էլ կլինեն տարբերություններ։
Չեմ պատկերացնում կյանքն առանց զգացմունքների, դրա համար շատ եմ կարևորում դրանք։ Դա մի նուրբ բան է, որի միջոցով  դու այնպես կարող ես անել, որ մարդն իրեն լավ զգա կամ էլ վատ։ Խոսքերով կարող ես ցավեցնել կամ ուրախացնել մարդուն, այսինքն՝ խոսքերն էլ են տալիս զգացողություններ։ Ամեն ինչ զգացողություն է, որ կա ․․․

Նյութի հեղինակ՝ Էդիտա Տեր-Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով