Միջին դպրոցը՝ իմ աչքերով

Ողջո՜ւյն, ի՛մ նոր միջավայր: Մինչ այստեղ հայտնվելը ես սովորում էի Հյուսիսային դպրոցում: Իմ դպրոցը ես նմանեցրել էի ակվարիումի, որտեղ մեր հոգատար ուսուցիչները մեզ հոգ են տանում՝ որպես փոքրիկ ձկնիկների, և պաշտպանում կյանքի «շնաձկներից»:

Հիմա ես սովորում եմ Միջին դպրոցում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես ակվարիումից փոխադրվել եմ մի մեծ մեղվի փեթակ: Ընդհանուր պարապմունքներն ինձ հիշեցնում են մեղուների պարերը, որոնց ժամանակ նրանք իմաստուն գործողություններ են սովորում: Այս դպրոց տեղափոխվելով՝ ես լողացող ձկնիկից փոխակերպվել եմ մի փոքրիկ մեղվի, որն իր ժրաջանությամբ պետք է հասնի մեծ արդյունքների:

Նյութի հեղինակ՝ Անի Եիսսաղոլի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով