Ինչ վատ է, երբ մարդը միամիտ է

Աշխարհում կան շատ սուտասաններ, որոնք քո կյանքը կարող են վերածել դժոխքի, եթե  իրենց հավատաս։ Անվստահ մարդն իր կյանքում շատ քիչ բաների կարող է հասնել, միայն այն պատճառով, որ իր խոսքը, արտահայտած մտքերն այնքան անվստահ են հնչում` կարծես ոչինչ չգիտի: Անվստահությունից մարդը կարող է կորցնել շատ բաներ, օրինակ` դու վստահ չես, որ քո պատասխանը ճիշտ է լինելու, բայց վերջում  իմանում ես, որ քո  կողմից չհնչեցրած պատասխանն ուրիշն ասաց, և նա ճիշտ էր։ Դու կարող ես այնքան էլ խելացի չլինել, բայց քո վստահ մտքերն այնքան փառահեղ են հնչում, որ դիմացինդ սկսում է հավատալ դրանց, եթե նույնիսկ դրանք սխալ են: Ես գիտեմ` շատ կրթված  մարդիկ այդքան էլ վստահ չեն, այնքա՜ն շատ բան գիտեն, բայց դեռ մտածում են, որ իրենց իմացածն ամեն ինչ չէ։ Իսկ ոչ այնքան խելացի մարդկանց իմացածն այնքան սահմանափակ է, որ նրանք պարզապես չեն ուզում ավելին  կարդալ, իմանալ, սովորել։ Միամիտ մարդուն կարելի է խաբել փողով, նրանից պարտք վերցնել, կաշառք տալ, նա նույնիսկ չի հասկանա, թե ինչ հենց նոր տեղի ունեցավ։ Միամիտ մարդկանց վրա հաճախ ծիծաղում են  և մասամբ  ճիշտ են անում, քանի որ այդ ժամանակ մի փոքր հույս է ծնվում, որ միամիտ մարդը կփորձի իրեն փոխել, դառնալ ուրիշ մարդ, ավելի վստահ մարդ։

Նյութի հեղինակ` Գոհարինե Ազնաուրյան

Նկարի աղբյուրը` Մարի Մադոյանի ֆեյսբուքյան էջ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով