Քաղաք, որտեղ ես չկամ

Իմ քաղաքում ամեն ինչ սովորական է։ Մարդիկ ապրում են իրենց սովորական առօրյայով։ Իմ քաղաքում մարդիկ ինձ չեն տեսնում, բայց ես կամ։ Ես հետևում եմ ամեն ինչին, ինչպես փոքր երեխան, որը ուշադիր նայում է մրջնաբույնին՝ փորձելով հասկանալ, թե ինչ են անում մրջյունները։ Իմ սիրելի քաղաքում ես չկամ, ես չեմ կարողանում ոչինչ անել` բացի դրսի աշխարհին հետևելուց, բայց ինձ թվում է, որ այդպես ավելի լավ է, քանի որ եթե տեսանելի լինեի, կունենայի շատ ու շատ հոգսեր։ Ամեն առավոտ պետք է վաղ արթնանայի, պետք է գնայի դպրոց, ամեն անգամ պիտի դաս անեի, պետք է ջանք թափեի, որ լավ ապագա ունենայի։ Բայց չգիտեմ` ինչիս է պետք այդ ապագան, եթե ես մի օր անհետ կորելու եմ աշխարհից՝ իմ հետևից հետք էլ չթողնելով։ Բայց եթե ես շարունակեմ մնալ անտեսանելի, բաց կթողնեմ շատ լավ բաներ, օրինակ` իմ ճամփորդությունը ընկերներիս հետ և չեմ կարողանա ընկնել տարբեր ծիծաղելի դրությունների մեջ և հետո էլ չեմ կարողանա ինքս ծիծաղել այդ պահերի վրա։ Ճիշտ է, այս աշխարհում ցավ էլ կա, բայց աշխարհում ապրելը ավելի լավ է, քան ոչինչ չանելը ու ոչինչ չունենալը։ Միևնույն է, սա չի փոխում այն փաստը, որ կյանքում ամենահետաքրքիր և ամենահեշտ տարիները մակության 14 տարիներն են, որից հետո գալիս է տխուր ու ձանձրալի իրականությունը։ Բայց եթե ես գնամ իմ քաղաք, այնտեղ ամեն ինչ կփոխվի, իսկ ես դա չեմ ուզում։ Որոշված է` ես կշարունակեմ հետևել իմ ամենասիրելի քաղաքին հեռվից։

Նյութի հեղինակ` Սամվել Նաջարյան

Նկարի աղբյուրը` Մարի Մադոյանի ֆեյսբուքյան էջ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով