Հիշողություններ

Մենք ամեն օր իրար հանդիպում ենք այս լուսավոր քաղաքում: Միասին անցել ենք շատ ու շատ խոչընդոտներ, ճամփաներ, գունավոր և անգույն օրեր, բայց ես միայն տխրում եմ, որ դու այդ գունավոր պահերը չես հիշում: Ես այնքան բախտավոր էի  և բախտավոր եմ, որ արժանի եմ եղել քո հավատարմությանը, քո ընկերությանը, քո սիրուն: Ցավում է հոգիս, քանի որ չեմ կարող հետ բերել այդ պահերը, երբ մեզ ոչ ոք չէր կարող բաժանել, բայց հիմա դու նույնիսկ ինձ չես հիշում: Երանի չէ՞ր լինի, որ որևէ մեկը գար և քեզ ասեր, որ ես այստեղ եմ եղել այսքան ժամանակ` քո կողքին, բայց դու չես նկատել այդ: Հիմա ես այս ամենը ցավով եմ գրում: Մռայլ ես դարձել. այն ժամանակ այսպիսին չէիր, լայն  ժպիտդ պարգևում էիր բոլորին, ստիպում էիր, որ բոլորը ժպտան: Այն ժամանակ, երբ մեկը կողքիդ տխուր լիներ, կդժգոհեիր: Վստահ չեմ, որ սա կկարդաս, բայց շատ եմ ուզում, որ իմանաս, որ, առաջին իսկ հնարավորության դեպքում, քեզ հետ կվերադարձնեմ:

Նյութի հեղինակ` Մարի Մադոյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով