Երբեմն անցնում եմ չափերս

Ես շատ հետաքրքիր մարդ եմ, որը ամեն ինչի վրա թքած ունի: Ես չեմ հասկանում, թե ինչու եմ ես այսպիսին: Կարողանում եմ այնպիսի պոֆիգիստ լինել, որ մարդիկ կմտածեն, որ ես ինչ-որ ոչ էմոցիոնալ մարդ եմ: Օրինակ… հը՜մ․․․հա, հիշեցի: Պատերազմ էր, չէ՞: Հա, թեկուզ և պատերազմ էր, բոլորն անհագիստ էին, ես, չգիտես ինչու, ուղղակի չէի հասկանում նրանց անհանգստությունը: Կամ, օրինակ, մայրս, քույրս և մնացած բարեկամներս լացում էին պատերազմի պատճառով, և երբ ես հարցնում էի, թե ինչու էին լացում, նրանք անընդհատ կրկնում էին՝ «պատերազմ է»: Ես ինքս ինձ ասում էի՝ ինչու են դրա համար լացում, եթե անընդհատ ինքներս մեզ ասում ենք՝ լավ է լինելու: Ես ինձ դրա պատճառով անհարմար եմ զգում, որովհետև միակ մարդն եմ, որը չի անհանգստանում ընդհանրապես: Ես, կոպիտ ասած, թքած եմ ունենում մարդկանց զգացմունքների վրա, եթե մարդն իմ պատճառով նեղվի և լացի, ես հաստատ թքած կունենամ: Ես չգիտեմ, թե ինչ անեմ, որ էսպիսին չլինեմ: Եթե ինչ-որ մեկն ինձ նեղացնի, ես ընդամենը 5 րոպե մի քիչ կանհանգստանամ ու հետո արդեն լրիվ թքած կունենամ կատարվածի վրա: Ես ինձ համարում եմ «ինտրովերտ»: Թեկուզ և դպրոցում ես ինձ պահում եմ ավելի շատ էքստրովերտի նման, բայց ես ինտրովերտ եմ: Չեմ սիրում շատ մարդաշատ տեղեր: Սիրում եմ լինել մենակ և հանգստանալ։ Նաև հեռախոսաման եմ: Ինչպես բոլոր ինտրովետրները, ավելի շատ ազատ եմ նամակ գրելիս, քան դեմ դիմաց խոսելիս: Դե…. Ես, ինչպես միշտ, մինչև վերջ ամեն ինչ չեմ ավարտում, այնպես որ, Ց բոլորին:

Նյութի հեղինակ՝ Լիլիթ Արևշատյան

Նկարը՝ Սոնա Փափազյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով