Իմ երազանքների քաղաքը

Ես կուզեի, որ իմ երազանքների քաղաքում բոլոր մարդիկ միշտ երջանիկ ու ուրախ լինեին, միշտ իրար օգնեին ամեն հարցով։ Ես կուզեի, որ իմ քաղաքում քիչ մարդ լիներ, բայց նրանք լավ մարդիկ լինեին, քան շատ լինեին, բայց նրանցից մի քանիսը լավը լինեին։ Ես կուզեի իմ քաղաքում շատ գեղեցիկ և հետաքրքիր վայրեր լինեին, որ ուրիշ քաղաքներից շատ մարդիկ գային տեսնելու իմ քաղաքը։Կուզեի նաև, որ իմ քաղաքում արդարություն տիրեր, մարդիկ արդար լինեին և ոչ մեկին չխաբեին։ Իսկ բնակվելու վայրերից կուզեի բարձրահարկ շենքեր լինեին, որ մարդիկ իրար շատ մոտ լինեին։ Նաև ուսումնական կենտրոնների և մշակութային կենտրոնների մասին  չեմ մոռանա, քանի որ եթե ուսումնական և մշակութային կենտրոններ չլինեին, մարդիկ խելացի չէին լինի և ինչ-որ բանով չէին կարողանա զբաղվել։ Ես տարբեր գործարաններ կկառուցեի և կմտածեի, թե ոնց առանց ծառերը վնասելու թուղթ ստանայինք։Աշխատանքի մասին նաև չեմ մոռանում և ասում եմ, որ ես կկառուցեի մի քանի աշխատավայր, որտեղ անպայման կաշխատեին իմ քաղաքի բոլոր մարդիկ; Նաև կկառուցեի հյուրանոցներ, որ իմ քաղաք եկող ճամփորդները մնալու տեղ ունենային։

Նյութի հեղինակ՝ Արարատ Ոսկանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով