Կգա մի օր և կզգաս ու երջանիկ ես

Մենք երջանկություն ենք փնտրում այնտեղ,որտեղ այն չկա:Երջանկություն ենք փնտրում սահմանափակ իմաստով երազանքներ ունենալով:Այն մեր ներսում է,մեր ուրույն աշխարհում:Սակայն մենք չենք գիտակցում,որ այն մի տիեզերական ոգի է:Սեփական եսի հետ պայքարից հոգնած, երջանկություն ենք փնտրում:Բայց երջանկությունը սեփական եսի հետ պայքար չունենալն է:Սեփական եսի հետ անհաշտության պատճառով շատերը հոգնում են,անիմաստ համարելով երջանկության համը:Կյանքում միշտ, մենք պայքարում ենք ինքներս մեզ հետ,սեփական ոգու անհաշտության պատճառով,զուր կորցնելով այն վայրկյանները,որ տրված է հավատալու երջանկության գոյությանը:Մի օր մարդիկ կսկսեն հասկանալ,որ այն այնքան մոտ է:Այն այստեղ է մեր սրտերում:Անմեղ քնած մեր երջանկությունը, մտադիր էլ չենք արթնացնելու:Ախր,եթե մեր մեջ մի փոքր հավատ ունենանք:Հավատանք,որ կյանքում կան բաներ,որոնք ամեն ինչից վեր են:Հավատանք երջանկության իրական գոյությանն ու կարևորությանը մեր կայնքում:Հավատանք մեր ներսում գտնվող Աստծուն ու վստահենք,որ մեր երջանկությունը նրա մեջ է:Այն աշխարհում միակ բանն է,որ անմահ է :Եթե ապրում ենք,ունենք առաքելություն:Սակայն քչերը գիտեն,որ առաքելությունը երջանկանալու ու երջանկացնելու մեջ է:Աշխարհը արարվել է երջանկության համար:Մեր երջանկություն կախվաց է մեկից , այն մեկից ում երջանկությունը կախված է մեզնից:Կգա մի օր ու կզգաս,որ երջանիկ ես:

Նյութի հեղինակ՝ Անահիտ Դավթյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով