Ես «Ձմեռ պապ» մրցանակակիր եմ

6-րդ դասարանում, երբ ստեղծագործություն գրեցինք «Իմ երազանքների քաղաքը» վերնագրով, շատերը հավանեցին, և սիրով սկսեցի ստեղծագործել: Բացեցի իմ ստեղծագործական բլոգը, որտեղ հրապարակեցի մտքերս, որոնք չկան իմ ուսումնական բլոգում: Սակայն, ինչպես հասկացա, ամենից շատ սիրվեց «Իմ կյանքի ժամերը» ստեղծագործությունը, որը նույնպես գրել եմ 6-րդ դասարանում: Հետո սկսեցի էլ ավելի հաճախ գրել և ունեմ նոթատետր, որտեղ կան ստեղծագործություններ, որոնք ոչ ոք չի կարդացել, և բոլորը կկարդան այն ժամանակ, երբ այն տետրից կվերածվի գրքի: 7-րդ դասարանում եղան պահեր, որ որոշեցի դադարել ստեղծագործելը, սակայն դեռ շարունակում եմ: Իսկ արդեն այս տարի՝ 8-րդ դասարանում, ընկեր Արևիկի հետ բացեցինք ստեղծագործական և թարգմանչական բլոգները, որտեղ հրապարակված են 8-րդ դասարանցիների կատարած թարգմանություններն ու ստեղծագործությունները: Ես` մասնակցելով այդ նախագծին, կատարեցի աշխատանքներ, որոնք նույնպես հրապարակվեցին այդ ամսագրերում: Նաև մասնակցել եմ «Եթերում ես եմ» նախագծին, որտեղ տեսանյութի միջոցով հայերերն և անգլերեն լեզուներով ներկայացրել եմ, թե ինչպես է անցնում իմ օրը կարանտինի ընթացքում և պատրաստել եմ փանքեյք: Այս նախագծերին մասնակցելով՝ ստացա առաջին մրցանակս, որն ինձ շատ ուրախացրեց, և ես ավելի շատ մոտվացիա ունեմ ստեղծագործելու և աշխատելու:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով