Ամեն ինչ այնպե՜ս տարօրինակ է․․․

Դրսում քայլելիս տեսնում ես տարբեր մարդկանց ,դեմքեր։Բոլորն ունեն գաղտնիքներ ,խնդիրներ ,բայց մենք կյանքում չենք իմանա ,թե ինչ են թաքցնում նրանք ։Առաջինը ,նայում ես աչքերին և զգում մարդուն։ Տեսնում ես ՝ թախծոտ աչքեր,երջանիկ աչքեր,ուրախ աչքեր,հոգնած ․․․ տարբեր։ Այդ աչքերի տակ մի բան թաքնված է ,բայց ինչ չես կարող իմանալ ։
Պարզ է լինում տեսնել մարդուն ,երբ արևոտ եղանակ է ։Թե ֆիզիկապես,թե հոգեպես հեշտ ես տեսնոււմ մարդու <<վիճակը>>։ Նայելով մարդու տխուր կամ երջանիկ աչքերին դու էլ ես դա զգում ։

Ամեն ինչ այնպես տարօրինակ է ․․․։ Ինչու այն մարդուն, ում այդքան գնահատում ,սիրում ես նա քեզ չի գնահատում ։Ինչու՞ է կյանքն այդպես անարդար ստեղծված ․․․կամ էլ ինձ է այդպես թվում ։Միգուցե ես եմ սխալ ,բայց արտահայտվում եմ կարող է օգնի հասկանալ ։Արտահայտվելն էլ է դժվար ։Չես կարողանում ասել սրտիդ ուզածը ,որ հանգստանաս ։
Տարօրինակ է , երբ բոլորի ասածները կարդում ես , նայում,որ հանկարծ ինչ որ մի բան բաց չթողնես ,բայց ոմանք չեն էլ նկատում քո գրածը ,ասածը,որոնց մեջ կարող է ամբողջ հոգիտ ես դրել ։Կամ էլ ուղակի ուզում ես ,որ տեսնեն ,քանի որ նրանք թանկ են քեզ համար ։Բայց ում է պետք նկատելն ու տեսնելը ,երբ իմաստը չեն հասկանա կամ ուշադրություն էլ չեն դարձնի։ Հետաքրքիր և տարօրինակ էակներ են մարդիկ։

Բայց նրանց աչքերը ինձ հանգիստ չեն տալիս ․․․ ինչքան խաբուսիկ կարող են լինել։Մի տեղից էլ հետաքրքիր ,որոնք կխորտակեն քեզ ,նույնիսկ ավելի խորը ,քան օվկիանոսը։ Մարդու աչքերը օվկիանոսի նման չբացահայտված են ՝հեռվից խաբուսիկ են երևում ,երբ մտնում ես մեջը տեսնում ես ,որ սխալվել ես ու այն իրականում շատ խորն է ։Երբ կարողանում ես սուզվել, մեկ է չես կարող շատ գնալ,եթե կարողանային ,ապա հիմա օվկիանոսը բացահայտված կլիներ ,այդպես էլ մարդու աչքերն են ։

Ամեն ինչ այնպե՜ս տարօրինակ է ․․․

Նյութի հեղինակ՝ Էդիտա տեր-Սարգսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով